Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Տնտեսական եւ առեւտրական համագործակցության մշտական հանձնաժողովի (ISEDAK) 25-րդ նստաշրջանը։ Տնտեսական համաժողովը, սակայն, ունեցավ քաղաքական շեշտադրումներ: Եվ մասնակցող երկրների ներկայացուցիչները զերծ չմնացին քաղաքական հայտարարություններից։ Նկատենք, որ համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի եւ ISEDAK-ի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Մասնակցել են 11 երկրների նախագահներ, 3 փոխնախագահ, 6 վարչապետ, 3 փոխվարչապետ, […]
10 Նոյեմբեր 2009
Հունգարիա պետական այցով ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին հանդիպում ունեցավ իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ։ Նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը, բարձր գնահատելով հայ-հունգարական հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվացումը, նշեցին, որ ՀՀ նախագահի պետական այցելությունը Հունգարիա նշանավորում է այն կարևորությունը, որ երկու երկրները տալիս են երկկողմ բարեկամական […]
ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 6-ին շահագործման հանձնեց շուրջ 16 կմ երկարությամբ նորակառույց ջրագիծը, որը կսպասարկի համայնքների ավելի քան 2300 բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն ու ԼՂՀ կառավարությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, […]
«Հայադարանն» այլևս ընթերցողի սեղանին է` «Մի կտոր Հայաստան` ձեր սեղանին» նշանաբանով: Գիրքը լույս է ընծայվել «Գործարար տիեզերք» ՍՊԸ-ի 4 տարվա համառ ջանքերի շնորհիվ: Կարևորության ու նշանակության մասին վկայում են լույսընծայմանն աջակցած մեծ թվով ընկերությունների ներգրավվածությունը`«Հայաստան համահայկական հիմնադրամ», «Արարատ» ընկերություն, «Նոյյան տապան» և այլն: Տեղեկատվական դարաշրջանում այս գիրքը մի համապարփակ ու արդիական շտեմարան է և կոչված […]
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահի անցած ընտրությունների հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։ Հիշեցնենք, որ նա ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության պնդումները հիմնավորված են հստակ փաստերով։ «Ես հավատում եմ, որ հայերի […]
Հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանն այսօր ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման հետաձգումն անընդհատ լարվածության մեջ է պահում հայ-վրացական հարաբերությունները: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայ բնակչությունը հիմնականում բարձրաձայնում է լեզվի կարգավիճակի, եկեղեցիների և հայ ակտիվիստների դեմ իրականացվող հալածանքների հարցերը, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում գոյություն ունեն շատ այլ խնդիրներ ևս` կրթության, առողջապահության, բնակչության զբաղվածության և այլ ոլորտներում: Եվ այս […]
Խոզի գրիպի մասին շրջանառվող լուրերն անհանգստություն և տագնապ են առաջացրել հասարակության շրջանում: Հնարավոր համաճարակին դիմակայելու նպատակով հանրապետությունում իրականացվում են մի շարք միջոցառումներ: ՀՀ առողջապահության նախարարությունում A/H1N1/ վարակի դեմ պայքարի համար ստեղծվել է միջգերատեսչական շտաբ, որը համակարգում է ԱՆ փոխնախարար Հայկ Դարբինյանը: Առողջապահության պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ և Զվարթնոց, և Շիրակ օդանավակայաններում, ինչպես նաև սահմանային […]
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն այսօր գուժում են 12-ամյա մի տղայի հրեշավոր սպանության մասին: Էրզրումում բնակվող Քանգերի ընտանիքի զավակը` 7-րդ դասարանի աշակերտ Մուսա Քանգերը, նոյեմբերի 4-ի առավոտյան տանից դուրս էր եկել դպրոց գնալու նպատակով ու այլևս չէր վերադարձել: Ոստիկանական ուժերում հատուկ խումբ էր ստեղծվել տղայի որոնողական աշխատանքներն իրականացնելու համար: Երեկ ուշ երեկոյան ոստիկանները Էրզրումի գնացքի կայարաններից […]
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2010թ. կրթության և գիտության ոլորտի բյուջեն։ Նշվեց, որ գիտության և կրթության ոլորտին տրամադրվող բյւջետային հատկացումների ծախսային մասը կրճատվել է 24, 7%-ով, սակայն դա հաշվարկվել է այս տարվա հաստատված բյուջեի համեմատ: Եթե համեմատվի 2009 թ. փաստացի բյուջեի հետ, ապա նվազումը […]
Չնայած տնտեսական ճգնաժամին՝ 2009թ. բյուջով նախատեսված որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու: Այս մասին այսօր ասել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ ծրագրերի իրականացման համար մեծ քանակությամբ վարկային միջոցներ են ներգրավվել։ –Եթե 2008թ. վերջին մենք ունեինք 1,5 մլրդ արտաքին պետական պարտք, ապա ակնկալվում է, որ 2009թ. վերջին կունենանք 3 մլրդ պետական […]




