14 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 14, 2009թ. 13:06

ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանի հետ նոր պայմանագրի հաստատման: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Տոկիո կատարած այցելության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որով  առաջարկել է Ռուսաստանին վավերացնել և իրականացնել ատոմային փորձարկումների համընդհանուր արգելմանն ուղղված պայմանագիրը: Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ խաղաղ ատոմային  էներգիան պետք է հասանելի լինի բոլոր երկրներին. «Հաջորդ տարի ատոմային անվտանգության վերաբերյալ մեր համաժողովի […]


Նոյեմբեր 14, 2009թ. 12:37

Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում կցրտի. գիշերը կգրանցվի մինչև 5, իսկ ցերեկը`  10-12 աստիճան տաքություն: Նոյեմբերի 17-ին և 18-ին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով։ Լեռնային որոշ շրջաններում տեղումները ձյան տեսքով կլինեն: Նոյեմբերի 19-ից հետո օդի ջերմաստիճանը ևս 3-4 աստիճանով կիջնի։ ArmAr.am


Նոյեմբեր 14, 2009թ. 12:18

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական տարածքի Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շիրակի, Շահվերդյան, Արտաշիսյան, Արշակունյաց, Արարատյան փողոցների, Արցախի փ. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նոյեմբերի 16-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ը կդադարեցվի […]


Նոյեմբեր 14, 2009թ. 12:02

Վերջին տարիներին Հարավային Կովկասը վերածվել է քաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջաններից մեկի: Դա պայմանավորված է հիմնականում այնպիսի սառեցված հակամարտությունների առկայությամբ, որոնք ցանկացած պահի կարող են դարձյալ վերսկսվել: Դրանից զատ, Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը և կոմունիկացիոն հնարավորությունները մեր տարածաշրջանը դարձրել են գերտերությունների պայքարի կռվախնձոր: Սակայն, չնայած այս ամենին, այսօր Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները վերաբերվում են հայ-թուրքական հարաբերությունների […]


Նոյեմբեր 14, 2009թ. 10:10

Պաշտոնական այցով ֆրանսիայում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել օժանդակել Թուրքայի ջանքերին՝ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում միջնորդի դեր  կատարելու համար։ Ասադի Ֆրանսիա ժամանելուց 2 օր առաջ Ֆրանսիայում գտնվող Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ  պատրաստ է հանդիպել Ասադին՝ցանկացած տեղում, ցանկացած պահի, առանց նախապայմանների, որպեսզի երկուստեք փորձեն Մերձավոր Արևելքում իսրայելա-սիրիական գործընթացի կարգավորմանն ուղղված […]


Նոյեմբեր 14, 2009թ. 10:00

Թուրքիայում`վերջին օրերին գրեթե հետին պլան է մղվել հայ-թուրքական հարաբերությունների հարցը:  Փոխարենը, առաջնային տեղում է քրդական հարցը: Թուրքիայի մեջլիսում շարունակում են քրդական հարցի շուրջ քննարկումները: Նկատենք, որ այն երկրում ներքաղաքական լարվածություն է ստեղծել: Սակայն երեկ «ժողովրդավարական բարեփոխումներ» ծրագրի քննարկումը, ի տարբերություն նախորդ օրերի ծեծկռտուքից, ընթացավ  առավել խաղաղ մթնոլորտում: Բարեփոխումների վերաբերյալ առաջինը ելույթով հանդես է եկել Թուրքիայի […]


Նոյեմբեր 14, 2009թ. 09:15

Սպանվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Թամազ Նինուան ու նրա կինը։ Նրանց սպանված  են գտել իրենց սեփական բնակարանում։ Մահվան պատճառներն անհայտ են։ Ոստիկանությունը սպանության հետ կապված որևէ վարկած չի առաջարկում։ ArmAr.am