21 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 21, 2009թ. 13:07

Հայաստանի Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը, ըստ թուրքական «Ենի Շաֆակ» թերթի, ներկայումս հանդիսանում է առաջիկա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ամենահավանական թեկնածուներից մեկը: Նա ծնվել է 1959 թ. Մալաթիայում: Նախանական կրթությունը ստացել է Ստամբուլի Ներսիսյան դպրոցում: 1969 թ. նրա ընտանիքը  գաղթել է Հայաստան և բնակություն հաստատել ներկայիս Գյումրի քաղաքում: Ավելին, նա եղել է Մալաթիայում Հրանտ […]


Նոյեմբեր 21, 2009թ. 12:30

Թուրքիայում «քրդական նախաձեռնությունների» հետ կապված քննարկումների և լարված դեբատների ժամանակաշրջանում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ թուրքական մամուլում սենսացիոն տեղեկություններ են հայտնվել: Ինչպես գրում է «Այսօր» լրատվական գործակալությունը, «Մուսավաթ»-ը, հղում անելով թուրքական «Աքսիոն» հանդեսին, գրում է, որ Ադրբեջանում ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող 8 հազար քուրդ կա: «Ըստ «Աքսիոն»-ի, իրականում, ՔԲԿ-ականներից և Հյուսիսային […]


Նոյեմբեր 21, 2009թ. 12:23

Հայաստանի շուրջ բուռն զարգացումներ են տեղի ունենում.  Գրեթե ամեն օր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման շուրջ դիրքորոշումներ են հնչեցնում  գերտերությունների ղեկավարները։ Նման իրավիճակում հասկանալի չէ, թե ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան ներքաղաքական դաշտում, և, արդյո՞ք, մեր քաղաքական ուժերն  ի զորու են անհրաժեշտության դեպքում`  հանուն   ազգային շահի, համախմբվել: ArmAr.am-ի այս դիտարկմանն ի պատասխան,  Հայաստանի […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:52

«Ընդհանրապես երբ որևէ հուշարձանի նկատմամբ ոտնձգություն է լինում, կանխելու լավագույն ձևն այդ առիթով քրեական գործ հարուցելն է, – ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, – Պատկան մարմինները պետք է այս ուղղությամբ հետևողական լինեն: Ինչպես ցանկացած այլ հանցանք, այս դեպքում ևս հանցագործը պետք  է պատժվի»: Ս. Կարապետյանի հիշատակած պատկան մարմինները` հիմնականում երկուսն են. «Հուշարձանների այն մասը, որ […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի: «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:25

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միխեիլ Սահակաշվիլու այցը Ուկրաինա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է հայտնի Սահակաշվիլու` Ուկրաինա կատարած այցի մասին` Պուտինն ասել է, որ չի հետևում Վրաստանի առաջնորդի ամեն մի քայլին: «Ես գիտեմ, թե ինչով […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:08

Արցախյան ազատամարտում մենք հաղթանակած ենք դուրս եկել, ինչո՞ւ է մեր դիվանագիտությունը, մի տեսակ, խեղճացած դիրքերից է հանդես գալիս և Ադրբեջանի և Թուքիայի  հետ հարաբերություններում, չէ՞ որ դա անդրադառնում է նաև ժողովրդի ընդհանուր տրամադրվածության վրա: ArmAr.am-ի այս դիտարկմանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը պատասխանեց.« Պատճառը մեր գաղափարախոսությունն է, սեփական ուժերին չհավատալը: Մենք ծանրագույն վիճակում հաղթանակ ենք […]


Նոյեմբեր 21, 2009թ. 08:55

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը` ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը փոխանցմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է` գտնվում են Սահմանադրական դատարանում: Նրա խոսքով, առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների` քննության ընդունելու ժամկետը: «Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր համաձայնության […]