14 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 14, 2009թ. 17:30

Ս. թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշին (Josef Migaš)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով՝ փոխնախարար Կիրակոսյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ համագործակցության ընդլայնմանը […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 17:28

Եվրոպական ինտեգրացիա Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում  հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով 2009թվականը, նշեց, որ տարին ընթացավ հայ- թուրքական գործընթացների ներքո: Հետևապես.« Հայ-թուրքական հարաբերություններն ամփոփելու և վերլուծելու ճիշտ ժամանակն է» : Նա նկատեց, թե այժմ կարելի է ուշադրություն սևեռել Էրդողանի` Միացյալ նահանգներ կատարած այցելության, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական կուսակցության […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 17:04

Բազմիցս նշվում է այն հանգամանքը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում  առաջընթաց է արձանագրվել, միևնույն ժամանակ շեշտվում է նաև այն փաստը, որ դրանց հիմքում դրված են «Մադրիդյան սկզբունքները»: Սակայն, արդյո՞ք, հնարավոր է, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա` ինչ-որ առաջընթաց ակնկալել.  ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նայած, թե ո՞վ, ի՞նչ է հասկանում […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 16:31

Մոդուս վիվենդիե կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածը ի պատասխան Վաշինգթոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի առնվազն անբարոյական հայտարարության` «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել»: Մեզանից շատերի մոտ բնական հարց է ծագում. «Այդ դեպքում ո՞վ է անխնա սպանել ու կոտորել մեր նախնիներին… և ինչո՞ւ է Թուրքիան արդեն 90 տարի զավթած պահում Հայաստանի Հանրապետության առնվազն 75%-ը…»: Մի […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 15:59

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով 2009թ. քաղաքական առանձնահատկությունները, կորուստներն ու ձեռքբերումները նշեց, որ անցնող տարում կորուստներն ակնհայտորեն ավելի շատ էին։ Նրա խոսքով՝ տնտեսական դաշտում, չնայած կառավարության ճիգերին, հաջորդ տարվա բյուջեն զարգացման ու կայունության բյուջե չի կարելի անվանել, այն ավելի շատ գոյատևման բյուջե է։ Այդ հանգամանքը […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 15:51

Ս.թ. դեկտեմբերի 10-ին «Արմենիա» առագաստանավը ժամանել է Բուենոս Այրես եւ խարիսխ գցել «Յախտ ակումբի» նավահանգստում: Արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին եւ անձնակազմի անդամներին դիմավորել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, նավահանգստի ղեկավարությունը, արգենտինահայ համայնքը: Դիմավորման արարողությունը սկսվել է Հայաստանի, Արգենտինայի եւ Արցախի օրհներգերով: Այնուհետեւ ողջույնի […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 15:03

Այսօր  վարչապետ Տիգրան Սարգսյանը  ներկա է  եղել Աղետների նվազեցման  եւ  վերականգնաման գլաբալ հիմնադրամի  ֆինանսավորմամբ Համաշխարհային  բանկի կողմից պատրաստված ՙԱղետների ռիսկի նվազեցումը  եւ  արտակարգ  իրավիճակների  կառավարումը Հայաստանում՚ զեկույցի քննարկմանը, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների  ղեկավարներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, ոլորտի քաղաքականությունը մշակողներ եւ ոչ պետական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Տիգրան Սարգսյանը խոսելով բնական աղետների հնարավոր ռիսկերի, դրանց սոցիալ-տնտեսական […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 14:26

Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ: Մեր նախկին գործընկերոջը բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի, և բանտային պայմանները նրա համար կարող են առողջական հավելյալ խնդիրներ ստեղծել: Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք Ձեզ` […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 14:20

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գոհունակությամբ հայտնում է, որ պետքարտուղար Քլինթոնը 2009 թ. «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է դեսպան Մարի Լ. Յովանովիչին: «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում: Դեսպան Յովանովիչին ընտրելով այս […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 14:00

Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախատման դեպքեր են գրանցվել։ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շփման գծի բոլոր ուղղություններով, տարբեր տիպի զենքերով, այդ թվում՝ դիպուկահար հրացաններով, կրակ է բացել։ Զոհեր չկան։ Ղարաբաղյան կողմը համարժեք գործողությունների է դիմել։ ArmAr.am