Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ. «Ադրբեջանական հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ միանալու «իրենց հողերի» ազատագրման համար պայքարին»: Իսազադեն ադրբեջանցի հասարակության մեջ այդ հարցում առկա անտարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վետերանների նկատմամբ պետության ուշադրության բացակայությունը բացասաբար է ազդում բնակչության մարտական ոգու բարձրացման վրա»: Նույն խնդիրն է դիտարկում նաև կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը. նրա կարծիքով, […]
14 Դեկտեմբեր 2009
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեի համոզմամբ` «Մադրիդյան սկզբունքները» չեն բավարարում Ադրբեջանին: Նրա դիտարկմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը արդյունավետ չէ և այն չի հանգեցնելու որևէ արդյունքի: Պատգամավորի համոզմամբ, «Մադրիդյան սկզբունքները» չեն նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: Այս մասին գրում է ադրբեջանական Դեյ.ազ լրատվական կայքը: «Ադրբեջանական կողմը չպետք է համանախագահների հետ համաձայնության […]
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը մաս կազմող մի շարք կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին հայտարարություն են տարածել, թե «ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով դեկտեմբերի 16-17-ը տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»: «Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալներս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հայտնում ենք անվստահություն և մասնակցում արտակարգ համագումարին»,- նշել են հայտարարության հեղինակները: Հայտարարության տակ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանի մասնավոր հրահանգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էր «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որն անցկացվեց Վեհափառ Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով: Ծրագիրը, որի նպատակն էր աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և […]
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Սումգայիթում ապրող 16-ամյա մի անչափահասի, որը դեկտեմբերի 11-ին դանակի ու կացնի բազմաթիվ հարվածներով սպանել 1945թ. ծնված մի ադրբեջանուհու։ Անչափահաս սումգայիթցին ներխուժել է սպանվածի տուն՝ թալանի նպատակով, սակայն բացահայտվելով՝ դաժանորեն սպանել է տան տիրոջը։ Անշուշտ անչափահաս այս ոճրագործը Սումգայիութում հայերի դեմ կոտորածներ կազմակերպողներից ու իրականացնողներից մեկի հետնորդն է` […]
Իրանական «Իրնա» գործակալությունը հայտնում է, որ այսօր պաշտոնական այցով Իրան է ժամանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինիս ուղեկցում է նաև այդ երկրի էներգակիրների պետական SOCAR ընկերության տնօրեն Ռոնակ Աբդուլաևը, ով Իրանի Գազի ազգային ընկերության հետ` Իրան գազ արտահանելու պայմանագիրն է ստորագրելու: SOCAR-ի տնօրենը հույս է հայտնել, որ ադրբեջանական գազի ներմուծումն սկսվելու է հաջորդ տարվա […]
Վրաստանը, հոգևոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ և ամենակարևոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ։ Այն կատարվում է հիմնականում երկու տարբերակով։ Առաջինը տեղանվանագրության արմատական փոփոխումն է, երբ նախորդ անվանման փոխարեն տվյալ վայրը […]
Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հետ կապված երկրի տարբեր շրջաններում արդեն երրորդ օրն է քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ավարտվում են ցուցարարների և ոստիկանների լուրջ բախումներով: Անկարայում երեկ միաժամանակ հանրահավաք է անցկացրել նաև Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինիս ղեկավար Դեվլեթ Բահչերին իր ելույթում դեմ արտահայտվելով քրդական կուսակցության փակմանը, ասել է, թե այդ քայլն […]
Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21.00-ից դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան։ «Հայռուսգազարդ» ընկերությունից ArmAr.am-ին տեղեկացրեցին, որ «Հայռուսգազարդ»-ին պաշտոնապես տեկեկացվել է, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», « Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: Նշվեց, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: […]
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին, «Արմենիա» առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին, «Արմենիա» առագաստանավի անձնակազմին: Ուղերձում ասված է. «Սիրելի բարեկամներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ «Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Արդեն յոթ ամիս է, ինչ դուք նավարկում եք ծովերով եւ օվկիանոսներով: Այդ ընթացքում, մեր ժողովրդի […]




