17 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 17, 2009թ. 15:39

Դեկտեմբերի 17-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին (Michael Borg–Hansen) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Բորգ-Հանսենին պարտականությունների ստանձնման կապակցությամբ եւ ասաց, որ արտգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Վերհիշելով ս.թ հունիսին Կորֆույում Դանիայի ԱԳ նախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ ունեցած […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 15:35

Լրագրողների հետ այսօր հանդիպել են սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության արտահերթ համագումարի որոշմամբ ատենապետ ընտրված Գեւորգ Պերկուպերկյանը, պատգամավոր, նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանը, մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ու հնչակյան հայաստանյան կուսակցության հիմնադիր համարվող Հրանտ Ամիրյանը: Որպես կուսակցության նոր ղեկավարություն, նրանք սկսեցին քննադատել Լյուդմիլա Սարգսյանին ու հերքել վերջինիս  մեղադրանքները: Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանը հայտարում է, որ այս ինքնակոչների խումբը […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 14:56

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամփոփելով 2009 թվականն ու անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին նկատել է, թե այս տարի քաղաքական դաշտում դրսևորվեցին երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ: «Առաջին ընդդիմադիր տեսակետն է, ըստ  որի Հայաստանը կործանվում է, և երկրորդ, որ իշխանական որոշ գործիչներ գունազարդում են իրողություններն ու ասում, թե շատ լուրջ հաջողություններ կան»: Մինչդեռ Գալուստ Սահակյանն այն համոզմունքին է, […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 14:13

«Ադրբեջանի տարածքում` Դաղստանից 50 կիլոմետր հեռու գտնվող Հրահոբա  և Ուրյանոբա գյուղերում ապրող լեզգիները Ռուսաստանի քաղաքացիներ են, և պահանջում են իրենց բնակավայրերը ճանչել ռուսական անկլավներ: Նրանց թվաքանակը հասնում է մոտ 230-ի»: Ռուս վերլուծաբան  Ալեքսանդր Բովդունովն անդրադառնալով այս ցավոտ խնդրին նկատում է, թե առաջին  հայացքից աննշան թվացող այս  խնդիր  հավակնում է վերաճել Կովկասյան լարվածության նոր օջախի: «Ըստ […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 12:11

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»: Հիշեցնենք, որ […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 12:00

Գերմանիայի Քյոլն քաղաքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի ընդհանուր ժողովը: Համաժողովում մասնակցել են Եվրոպական երկրներից ժամանած կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկել է ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, հաստատել առաջարկված համապատասխան լուծումներն ու կառույցային բարեփոխումները: Համագումարը հինգ հիմնական եւ երկու անձնափոխանորդ կազմով ընտրել է նոր Գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ, […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 12:00

Հանրապետության նախագահն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան` ծանոթանալու թանգարանում բացված նոր ցուցադրությանը: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի փոխանցմամբ, ներկայացաված բոլոր 1200 ցուցանմուշները հայտաբերվել են Հայաստանի հանրապետության տարածքում: Դրանք 200-ից ավել հնավայրերում հայտանբերված գտածոներ են եւ բոլորն էլ բացառիկ ցուցանմուշներ են: «Ներկայացվեց մի ցուցադրություն, որն իր մեջ ներառում է հայկակակն մշակույթը, եթե կարելի է հայկական […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 11:42

Համաձայն ԼՂՀ ՊՆ կողմից տրամադրված տվյալների և փաստաթղթերի, 1992-94թթ. Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար ներգրավել է օտարերկրյա վարձկանների մի նշանակալից քանակություն: Ամենախոշոր և արժեքավոր խմբավորումը` սեփական կենտրոնացված հրամանատարությամբ, կազմում էին վարձկանները Աֆղանսատնից, որոնց քանակը տատանվում էր 1500 մարդու սահմաններում: Նրանք օգտագործվում էին բոլոր ուղղություններով. ա. դիվերսիոն-հետախուզական օպերացիաներ իրականցնելու համար. բ.առաջային գծում` […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 10:37

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 17-ին, Փարիզում քննարկելու է 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ավարտին կպարզվի, թե արդյո՞ք կառույցի ձմեռային նստաշրջանում քննարկման կդրվի Հայաստանի հարցը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին հայաստանյան պատվիրակության կազմում են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ինչպես […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 10:25

Դեկտեմբերի 17-20-ը Երևանում կհանդիպեն հայ և թուրք լրագրողներ: Ասենք, որ այն իրականացնում է  «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը: Տեղեկացնենեք, որ թուրքական կողմից կմասնակցեն «CNN Turk», «Milliyet», «Sabah», «Hurriet», «NTV», «Cumhurriet», «Aksam» լրատվամիջոցների նեկայացուցիչները: Ակնհայտ է, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից նախապատրաստվող այս հանդիպումը պայմանավորված է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացով: Հիշեցնենք, որ սույն նախագծի շրջանակներում, հայ և […]