«Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Թուրքական «Haber 1» լրատվական կայքը, հղում տալով «ANF» լրատվական գործակալությանը, հրապարակել է Օջալանի հայտարարությունը: Աղբյուրի հաղորդմամբ, քրդերի առաջնորդն ընդգծել է, որ քրդական հարցը մի ամբողջ հասարակության խնդիր է: «Եթե ցանկանում եք դա չճանաչել, ուրեմն պատերազմը թող շարունակվ: 50 […]
26 Դեկտեմբեր 2009
Չինաստանում շահագործման է հանձնվել 1000 կմ երկարությամբ նոր երկաթգիծ, որը իրար է կապելու եկրի հարավն ու հյուսիսը: Հատուկ գնացքը այդ երկաթգծով սլանում է 400կմ/ժամ արագությամբ, որը 100 կմ/ժամով գերազանցում է Ֆրանսիային պատկանող արագության ռեկորդը: Ուղևորները նախկին 10 ժամի փոխարեն այժմ այդ ճանապարհն անցնում են 3 ժամում: ArmAr.am
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ: Նախապես հայտարարվել էր, որ այդ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև փոխադարձաբար պետք է հանվեր մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Hurriyet» օրաթերթը, Դավութօղլու-Մամեդյարով հանդիպման ժամանակ նման պայմանագիր չի ստորագրվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ ադրբեջանական կողմը բավականաչափ չի […]
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել 2009թ. Ղարաբաղի լավագույն մարզիկների հետ։ Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում արցախցի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքների կապակցությամբ, նշել, որ Արցախում կա համապատասխան մարզական ներուժ, և առաջիկայում միջազգային տարբեր մրցաշարերում ԼՂՀ մարզիկներն առավել մեծ արդյունքների կհասնեն։ Բակո Սակակյանն ընդգծել է, որ սպորտը և ֆիզիկական […]
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը: Դեսպան Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ս.թ. նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար: […]
Ուկրաինայի Հանրապետության Խարկովի մարզի Իզյում քաղաքի քաղաքային խորհուրդը, քննարկելով Իզյումի հայկական համայնքի դիմումը, դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և միաձայն որոշում է կայացրել դիմել Ուկրաինայի բարձրագույն ռադա, որպեսզի վերջինս ընդունի հայերի ցեղասպանության փաստը։ Ուկրաինայում սա արդեն երրորդ դեպքն է, որ դատապարտվում է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը և դիմում է հղվում […]
ԱՄՆ Հարավային Դակոտա, Տեխաս և Օկլահոմա նահանգներում, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս նահանգներում մի քանի օրվա ընթացքում տեղացած ձյունը գերազանցել է ամսական նորման: Ձնաբքի և սառնամանիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Վաշինգտոնում ձյան շերտի հաստությունը հասնւմ է 60սմ-ի: ArmAr.am
Մարզերի և Երևանի լավագույն ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան կանցնեն բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում: Ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ինը հաստատությունների միջև`ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են` Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի մենեջմենթի համալսարանը, Երևանի […]
Երեկ` ուշ երեկոյան, Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն և ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։ Թուրքական մամուլի հաղորդմամբ, պարզ չէ, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, որովհետև այն ընթացել է փակ ռեժիմով, և լրատվամիջոցներին հնարավորություն […]




