Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 29, 2009թ. 12:00

«Հայաստանի արտաքին պարտքը իր բարձրակետին կհասնի 2013-2014թթ», -այս մասին այսօր լրագրողներին է տեղեկացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ 2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմում է 1045,6 մլրդ դրամ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ակնկալում է Եվարամիությունից 100 մլն եվրոյի չափով բյուջետային վարկ ստանալ, որից 35 մլն կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով: Այժմ Հայաստանը բանակցություններ է […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 11:57

Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում ենՍանտա Կլաուսը, իրականում  հոգևորական է եղել: Նա Ս.Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին  գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 11:49

ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը  Սրտանց շնորհավորում է բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների  գալիք  Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում աշխատանքային խաղաղ  ու արդյունավետ առօրյա, բարեկեցիկ և ուրախ օրեր: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խմբագրակազմը ևս միանում է ամանորյա այս բարեմաղթանքներին ու շնորհավորում իր գործընկերների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:


Դեկտեմբեր 29, 2009թ. 10:10

Ամանորի խորհրդանիշը Ամանորի տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ` արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի: Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ` […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 09:45

2010թ. հունվարի 1-ից Եվրամիության ղեկավարությունը 6 ամսով Շվեդիայից անցնելու է Իսպանիային։ Իսպանիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենց թիվ մեկ առաջնահերթությունը տնտեսության վերականգնումն է լինելու։ Նշենք, որ Իսպանիան Եվրոպական երկրների շարքում ամենից շատ է տուժել համաշհարհային տնտեսական ճգնաժամից։ Վեցամսյա աշխատանքային գործունեության համար Եվրամիությունը ղեկավարող Իսպանիայի համար բացի տնտեսության վերականգնումից առաջնահերթ խնդիր կլինի նաև  Լիսաբոնյան համաձայնագրի իրագործումը.«Առնաջիկա 6 ամիսների […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 09:00

«Անձամբ` «մարտի 1-ի էջը փակող» Աբրահամյան Հովիկին, Հարությունյան Դավիթին, Նաղդալյան Հերմինեին, Շարմազանով Էդուարդին, Նիկոյան Սամվելին, «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների «էջը շրջված է…»։ Մենք` «մարտի 1-ի» զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե «մարտի […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 20:23

Ուկրաինայում  իր գործունեությունը սկսեց Հայերի Ազգային Կոնգրեսը: Նորաստեղծ կազմակերպության նպատակն է` ոչ միայն հասարակական դաշտում պաշտպանել հայության շահերը, այլ նաև քաղաքական հարթության մեջ: Այս մասին հայտնում է Analitika.at.ua կայքէջը: Կոնգրեսին անդամակցել են Ուկրաինայի հայտնի հայերը: Իսկ նախագահ է ընտրվել Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ` Աշոտ Հովհաննիսյանը: Կայքէջի թղթակցին Աշոտ Հովհաննիսյանը հայտնել է, թե կազմակերպությունն ունի հեռուն […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 20:03

«Իրան» օրաթերթի կայքէջը տեղեկացնում է, որ վերջերս Սպահանում Նոր Ջուղայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցու ներքին վերանորոգումների ժամանակ, խորանի պատից հեռացված  շերտերի տակից լույս աշխարհ են եկել  Սեֆեան (Սաֆաւեան) շրջանի զարդանախշեր: Այս մասին հայտնել է   Սպահանի նահանգի Մշակութային ժառանգության պահպանման եւ զբոսաշրջության վարչության պետ Էսֆանդիար Հէյդարիփուրը: Նա նաև ասել է, որ  Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 19:33

Զբաղվածության գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր ամփոփել է 2009 թվականի ցուցանիշները, եւ նկատել, թե  ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ճգնաժամային տարվա ընթացքում գործազրկության մակարդակը բարձրացել է: Եց այսպես. 2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7.0 %, իսկ տարեսկզբի 6.3 % էր: Հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 99993 է, որից 82901-ը ստացել է գործազուրկի […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 19:07

2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի թիմերն ավանդաբար մասնակցում են տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներին և հիմնականում հասնում հաջողության: Այս տարի միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն և ինֆորմատիկա առարկաներից. վեց առարկաներից չորսում […]