Բաց Նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ՆՍՕՏՏ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին Մեծարգո պարոն նախագահ եվ Գերաշնորհ Հոգեվոր Առաջնորդ, դիմում ենք Ձեզ, քանզի այլեվս չենք կարող լռել հեռուստաընկերությունների կողմից ազգային արժեքները ոտնահարելու մասին: Պարոն Նախագահ, դեռ մի քանի ամիս չի անցել այն օրից, երբ դուք նախագահի համար օրինակելի կերպար մատնանշեցիք ՀԱՅ ազգի հերոս Վարդան Մամիկոնյանին` […]
Դեկտեմբեր 2009
Իրանական ընդդիմության ղեկավարները հայտարարում են, որ այսօր ևս շարունակելու են ցույցերը: Տեղեկացնենք, որ արդեն երրորդ օրն է ինչ Թեհրանի փողոցներում շարունակվում են լայնամասշտաբ բողոքի գործողությունները: Դրանք ոչ միայն կազմակերպվում են Թեհրանում, այլև երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ընդդիմության պահանջն է` Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի և երկրի նախագահ . Ահմադինեժադի հրաժարականները. Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, […]
ԱՄՆ-ում Թուրքիայի պաշտոնին հրաժեշտ տված Նաբի Շենսոյին այդ պոստում փոխարինել է Նամիգ Թանը: ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանը մինչ այդ աշխատել է որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նշենք, որ Նամիգ Թանը նախկինում զբաղեցրել է նաև Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: ArmAr.am
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկացնում է, որ 2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը […]
«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան […]
Արևմտյան լրատվամիջոցները յուրաքանչյուր տարվա ավարտին փորձում են քաղաքական կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ աշխարհում` սպասվող տարում: Վերջերս Ամերիկյան Newsweek հանդեսը ևս հրապարակել էր 2010-ի գլխավոր իրադարձությունների ցուցակը: Ասենք, որ հանդեսը հիմնված է լրագրողների կանխատեսումների վրա. դրանք հիմնականում արտահայտում են ամերիկյան քաղաքական շահերը: Եվ այսպես, ըստ Newsweek -ի, Ռուսաստանը 2010-ին ամբողջությամբ խաղից […]
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Սիրեկան Մելիքի ՋԱՆՈՅԱՆԸ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Իսկ վաստակավոր մարզչի կոչման […]
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ: Հանրապետության նախագահը շնորհավորելով լրագրողներին` ասել է. «Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով եւ հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են […]
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով: Հայտնի է, որ այդ արժեքները գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ: Ինչպես ինստիտուտից տեղեկացավ ArmAr.am-ը, 2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվել […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեկտեմբերի 25-ին ստորագրված հրամանով, ներում է շնորհվել 99 մարդու: Փաստաթղթի համաձայն, 89 մարդ վաղաժամ ազատ է արձակել: Երեք մարդու դեմ հարուցված քրեական գործը կարճվել է և ևս 6 մարդ ազատվել են տուգանք վճարելու վարչական տույժից: Մեկ կալանավորի ազատազրկման ժամկետը կիսվել է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը և եզրահանգում, […]




