Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 26, 2009թ. 14:07

Ըմբշամարտի ՀՀ պետական մարզիչ Լյովա Վարդանյանն ասել է, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականը 2009 թվականին նվաճել է աշխարհի գավաթի բրոնզե մեդալներ, 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը դարձել են Եվրոպայի չեմպիոններ, 55կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Այս արդյունքները, ըստ մարզիչի, վկայում են, որ հաջորդ մրցաշրջանում ՀՀ հունահռոմեական […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 14:06

Այսօր «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը երևանաբնակ լոռեցիների առջև հանդես կգա անցնող տարվա յուրօրինակ ամփոփմամբ: Կատարված աշխատանքի հիմնական մասը անկասկած առնչվելու է Մեծ լոռեցուն, քանի որ 2009 թվականը թումանյանական հոբելյանական տարի էր: Այս ընթացքում հայրենակցական միությունը նախաձեռնող և կազմակերպիչ է դարձել  բազմազան միջոցառումների` նվիրված մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը: Ամենատարբեր ձեռնարկումների աշխարհագրությունը ևս լայն է եղել` […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 13:59

«Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Թուրքական «Haber 1» լրատվական կայքը, հղում տալով «ANF» լրատվական գործակալությանը, հրապարակել է Օջալանի հայտարարությունը: Աղբյուրի հաղորդմամբ, քրդերի առաջնորդն ընդգծել է, որ քրդական հարցը մի ամբողջ հասարակության խնդիր է: «Եթե ցանկանում եք դա չճանաչել, ուրեմն պատերազմը թող շարունակվ: 50 […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 12:42

Չինաստանում շահագործման է հանձնվել 1000 կմ երկարությամբ նոր երկաթգիծ, որը իրար է կապելու եկրի հարավն ու հյուսիսը: Հատուկ գնացքը այդ երկաթգծով սլանում է 400կմ/ժամ արագությամբ, որը 100 կմ/ժամով գերազանցում է Ֆրանսիային պատկանող արագության ռեկորդը: Ուղևորները նախկին 10 ժամի փոխարեն այժմ այդ ճանապարհն անցնում են 3 ժամում: ArmAr.am


Դեկտեմբեր 26, 2009թ. 11:47

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ: Նախապես հայտարարվել էր, որ այդ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև փոխադարձաբար պետք է հանվեր մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Hurriyet» օրաթերթը, Դավութօղլու-Մամեդյարով հանդիպման ժամանակ նման պայմանագիր չի ստորագրվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ ադրբեջանական կողմը բավականաչափ չի […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 11:32

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել 2009թ. Ղարաբաղի լավագույն մարզիկների հետ։ Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում արցախցի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքների կապակցությամբ, նշել, որ Արցախում կա համապատասխան մարզական ներուժ, և առաջիկայում միջազգային տարբեր մրցաշարերում ԼՂՀ մարզիկներն առավել մեծ արդյունքների կհասնեն։ Բակո Սակակյանն  ընդգծել է, որ սպորտը և ֆիզիկական […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 11:23

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը: Դեսպան Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ս.թ. նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար:  […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 10:00

Ուկրաինայի Հանրապետության Խարկովի մարզի Իզյում քաղաքի քաղաքային խորհուրդը, քննարկելով Իզյումի հայկական համայնքի դիմումը, դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և միաձայն որոշում է կայացրել դիմել  Ուկրաինայի բարձրագույն ռադա, որպեսզի վերջինս ընդունի հայերի ցեղասպանության փաստը։ Ուկրաինայում սա արդեն երրորդ դեպքն է, որ դատապարտվում է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը և դիմում է հղվում […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 09:30

ԱՄՆ Հարավային Դակոտա, Տեխաս և Օկլահոմա նահանգներում, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս նահանգներում մի քանի օրվա ընթացքում տեղացած ձյունը գերազանցել է ամսական նորման: Ձնաբքի և սառնամանիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Վաշինգտոնում ձյան շերտի հաստությունը հասնւմ է 60սմ-ի: ArmAr.am


Դեկտեմբեր 26, 2009թ. 09:15

Մարզերի և Երևանի  լավագույն ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան կանցնեն բջջային կապի  առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում: Ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ինը հաստատությունների միջև`ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են` Հայկական  պետական մանկավարժական համալսարանը, Երևանի մենեջմենթի համալսարանը, Երևանի […]