Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 29, 2009թ. 16:29

Ուրուգվայի նորընտիր նախագահ Խոսե Մուխիկան Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի փոխնախարար է նշանակել ազգությամբ հայ Լիլիան Քեշիշյանին, ով  մինչ այդ Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր էր։ Նշենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը դեռևս 1965թ. ընդունել է հայոց ցեղասպանության փաստը։ ArmAr.am


Դեկտեմբեր 29, 2009թ. 16:10

«2010թ. կհայտարարվի հայոց լեզվի տարի». տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հրանուշ Հակոբյանը: Հայաստանում գործող բոլոր արտասահմանյան կազմակերպություններին արդեն ուղարկված են  գալիք տարում կազմակերպվող միջոցառումնրի ցանկը: Նրա խոսքերով   պետական մակարդակով կզմակերպվող  միջոցառումները կսկսվեն  փետրվարի 21-ից: Նախարարությունը ծրագրել է հաջորդ տարի վերապատրաստման ծրագիր իրականացնել  Լատինական Ամերիկայի երկրերի հայոց լեզվի և պատմության 30 ուսուցիչների համար:Այդպիսի […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 16:00

Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը։ Տոնական տրամադրությունը կրկնապատկվեց նաև սարկավագական ձեռնադրությամբ: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սբ. Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կատարեց  Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 18 սաների սարկավագական ձեռնադրությունը։ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 15:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ ութ պետական մանկատներում այս օրերին իրականացնում է ՙԱմանորյա ժպիտներ մանկատներում՚ ծրագիրը: Ծրագիրն իրագործվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի և «World […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 15:11

Մեր զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։ – Տիկին Աճեմյան, լինելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ո՞ր ոլորտն եք առավել կարևորում Ձեր աշխատանքում։ -Մեր գործունեության դաշտը շատ ընդարձակ է, այն ներառում է 11 ոլորտ. […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 14:25

Երեխայի  համար ամանորյա անակնկալները լիարժեք  դարձնելու համար ծնողները փորձում են ձմեռ պապի ու ձյունանուշի հեքիաթը գոնե մի քանի ակնթարթ  իրականություն դարձնել: Եվ ահա ծնողական այս մե~ծ ցանկությունն էլ պատճառ դարձավ, որ մեզանում ձմեռ պապ-ձյունանուշների հեքիաթը վերածվի մի  յուրօրինակ  բիզնեսի: Այս տարի մեր աչքից չվրիպեց այն փաստը, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ  Հանրապետության գլխավոր հրապարակում […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 14:00

Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ`Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում: Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4 պատգամավորներ պետք բերման ենթարկվեին: «Անկարան ճակատագրական պահեր է ապրում»  վերտառությամբ լրատվությունում նշվում է, որ  ոստիկանները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 13:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով: «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդանոցը,  պոլիկլինիկան և […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 12:15

Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, երեկ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են բնապահապանության փոխնախարար Սիմոն Պապյանը և բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը։ Նշվում է,որ երեկ երեկոյան կառավարության թիվ երեք մասնաշենքը, որ հայտնի է որպես «նախարարությունների շենք», շրջապատված է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներով: Նրանք մոտ 40 րոպե աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ, […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 12:06

Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ։ Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի  երկայնքով քանիցս խախտվել է հրադադարը։ Հակառակորդը բոլոր ուղղություններով ավտոմատ զենքից գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա։ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ադրբեջանական զինված ուժերի գործողություններին համարժեք պատասխան են տվել։ ArmAr.am