Թուրքիայի իշխանությունների կայացրած որոշման համաձայն 2010թ. հունվարի 1-ից Թուրքիայում նոր տարադրամ կշրջանառվի։ Հին թուրքական փողը հնարավոր կլինի փոխանակել նորով` 10 տարվա ընթացքում։ Սակայն հունվարի 1-ից արդեն հին թուրքական գումարը երկրում չի շրջանառվի։ ArmAr.am
Դեկտեմբեր 2009
Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվում թուրքական ընդդիմության, լրագրողների և մի շարք վերլուծաբանների կողմից, որոնք շարունակվում են ուղղակիորեն մեղադրել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայաստանին զիջումների գնալու և «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու» համար: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Դենիզ Բայքալը և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, հետևողականորեն դատապարտում […]
Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը: Այն սահմանափակում է դրվում Իրան արտահանվող բենզինի ծավալների վրա: Նոր օրենքն ընդլայնում է` ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն այն ընկերությունների հանդեպ, որոնք 20 միլիոն դոլարից ավելի ներդրում կկատարեն Իրանի էներգետիկ ոլորտում: Նոր օրենքի նպատակն է Թեհրանին ստիպել` հրաժարվել իր միջուկային ծրագրից: ArmAr.am
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Էջմիածնի Հայորդաց տանը: Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը և ՀՀ կրթության և գիտության […]
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք: Վարչապետը շրջել է շենքում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Շենքը հիմնանորոգվել է հարկային բարեփոխումների շրջանակներում, վերազինվել համակարգչային նոր տեխնիկայով: Տեսչությունը սպասարկում է երկու քաղաքային եւ 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների: Տեղեկացնում են կառավարության մամուլի […]
Մինչ օրս Աբխազիայի անկախությունը պաշտոնապես ճանաչել էին միայն Ռուսաստանը, Վենեսուելան ու Նիկարագուան: Այս եռյակին, սակայն, միացավ ևս մեկը` գաճաճ պետություն համարվող Նաուրուն: Եվ այսպես, արդեն չորրորդ պետությունն է, որ ընդունում է Աբխազիայի անկախությունը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան և Նաուրուի Հանրապետության արտաքին գործերի, արտաքին առևտրի և ֆինանսների նախարար Կիրեն Կեկեն համաձայնագիր են […]
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, մեկ տարի ժամկետով ստանձնել է Երևանի «Հատիս» բասկետբոլային կանանց ակումբի հովանավորությունը: Այդ մասին այսօր հայտարարվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում, հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ: Պայմանագրի կնքման առիթով հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երեւանում մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականներին եւ հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Անշուշտ պետական կառավարման բոլոր օղակների` հատկապես […]
Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում» եւ «Միջազգային կազամակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները»: Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ղեկավար […]
Հայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում ելույթ ունենալով՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները կարևորում են համագործակցության ավանդույթները շարունակելն ու նոր նախաձեռնություններով դրանք լրացնելը։ «Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն, ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Միաժամանակ, սակայն, դեռեւս […]




