Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 16, 2009թ. 15:02

Բավական երկար ժամամակ է, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խուսափում էր լրատվամիջոցների հետ հանդիպումներից: Եվ ահա այսօր որոշեց դուրս գալ ՀԱԿ-ի կաշկանդիչ ազդեցությունից ու անձամբ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 2009-ը գնահատելով որպես ոչ ձեռքբերումների տարի, նա  ասել է.« Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել ի հաշիվ ազգային արժանապատվության»: Ստեփան Դեմիրճյանը քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 14:40

Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Սիդնեյում շուտով կանգնեցվելու է ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող արձան: Նախօրեին Սիդնեյի Fairfield շրջանի ղեկավարությունը հաստատել է «Ասորիների համաշխարհային միության»` այդ շրջանի կենտրոնական այգում ասորիների ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու մասին առաջարկը: Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ ասորիները նման հաջողության կարողացան հասնել հայկական ու հունական լոբբիստական ուժերի աջակցությամբ: Ի դեպ` «CnnTur»-ի հաղորդմամբ` իրենց ցույցի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 14:25

Ադրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին  որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։  Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի: Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:18

Դեկտեմբերի 15-ին հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը  տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում: Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից: Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:12

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:00

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  դեկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, Արմավիր քաղաքում տեղի կունենա բնակելի շենքի բացման և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ: ArmAr.am


Դեկտեմբեր 16, 2009թ. 12:16

Բուլղարիայի պետական «BNT 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող ամենօրյա 10 րոպեանոց թուրքերեն լեզվով լրատվական ծրագրի գոյության հարցը դրվելու է համաժողովրդական քվեարկության: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթի կայքէջը: Նման առաջարկով հանդես է եկել Բուլղարիայի ազգայնական «ATAKA» կուսակցությունը: Հանդիպելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ` նշված կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է նրա աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 11:36

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դեկտեմբերի 12-ին հերթական անգամ հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը «միշտ իրական է»: Սակայն հետաքրքիրն այն է, որ` օրինակ, «day.az» ինտերնետային կայքը նրա հայտարարությունը տարածել է միայն ռուսերեն լեզվով: Մինչդեռ, անգլերեն նորություններում այն բացակայում է և, առհասարակ, «day.az» -ում Աբիևի անվան վերջին հիշատակումը եղել է օգոստոսի 1-ի լուրերում: Փաստն […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 11:30

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին: նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունեցել կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում՝ կազմակերպության 70 անդամների, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարը: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Համաժողովի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 11:25

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում վիրավորական հայտարարություններ է արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տանը Էրդողանին հյուրընկալելու փոխարեն պետք է նրան «persona non grata»՝ անցանկալի անձ հայտարարեր: Արդյո՞ք Սպիտակ տանը Օբաման կողջուներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և գովեստներ կշռայլեր նրա հասցեին՝ նկատի ունենալով Հոլոքոստի վերաբերյալ նրա ժխտողական […]