2 Մարտ 2010

Մարտ 2, 2010թ. 12:30

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը: […]


Մարտ 2, 2010թ. 12:10

«ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին»,- այսօր ասել է Հայաստան ժամանած ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ  շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ուրախ […]


Մարտ 2, 2010թ. 11:50

Մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով: Բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները` նախարար […]


Մարտ 2, 2010թ. 11:30

Քաղաքագետները շարունակում են քննարկել, թե, արդյո՞ք, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսելու գործընթացը կարող է վտանգել հայ-վրացական հարաբերություններին: Նկատենք, որ Վրաստանում այս հանագամանքին սկզբից ևեթ վերաբերվեցին նկատելի խանդով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը, որի տարածքով են անցնում հայկական ապրանքների զգալի մասը, հայ-թուրքաան սահմանի բացման դեպում  կկորցնի իր տրանզիտային դերը: Սակայն այս ամենով հանդերձ, հայ փորձագետները կարծում […]


Մարտ 2, 2010թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է  իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը  որոշել է այս հարցում խնդրել  հրեական լոբբիի  ներկայացուցիչների աջակցությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ  […]


Մարտ 2, 2010թ. 10:15

Ինչպես տեղեկացրել էինք, Հայոց ցեղասպանության N252 բանաձևի դեմ պայքարելու համար նախօրեին Վաշինգտոն էին ժամանել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության   պատգամավոր Մուրաթ Մերջանը և թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլողլուն: Թուրքական «Զաման»-ը տեղեկացնում է, որ թուրք պատվիրակությունը  ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել մամուլի ասուլիսով: ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանն […]


Մարտ 2, 2010թ. 10:10

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին  մեկնել էր Ֆրանիսա: Պետական այցը կշարունակվի մինչև մարտի 3-ը: Մեդվեդևի այցը Փարիզ կապված է Ռուսաստանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա բացման արարողությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Ֆանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարել է. «Ռուսաստանն […]


Մարտ 2, 2010թ. 10:00

Այս օրերին Թուրքիայում շատ լարված է ներքաղաքական իրավիճակը։ Քրդական գործոնը լռեցնելուց հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել թուրք բարձրաստիճան զինվորականությանը, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության, կարելի է ասել նաև՝ երկրի վարչապետ Ռ. Էրդողանի քաղաքականությունից։ Մենաբանելով ստեղծված իրավիճակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում զինվորականության և աշխարհիկ ուժերի պայքարը բավական լուրջ հիմքեր ունի և այսօր մենք […]


Մարտ 2, 2010թ. 09:00

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մտադիր է ամերիկյան միջուկային զինանոցը կրճատելու առաջարկով հանդես գալ: Այս մասին գրում է BBC-ն: Կրճատումը պետք է իրականացվի սպիտակ տան նոր քաղաքականության շրջանակներում, որի նպատակն է կանխել միջուկային զինատեսակների տարածումը: Ծրագիրը մեծ դեր է հատկացնելու սովորական զինատեսակներին, որոշ տեղեկություններով ԱՄՆ վարչակազմը մտադիր է միջուկային զենքի 1000 միավոր  ոչնչացնել: Այսվ ամենը  ենթադվում […]