2 Մարտ 2010

Մարտ 2, 2010թ. 16:20

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպե Եվրամիությունում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսին  և ԵՄ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում խոսվել է ներքաղաքական մի շարք խնդիրների, իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունների շուրջ։ Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրել են իրենց կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի և արձանագրությունների վերաբերյալ։ ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 15:56

Այս տարի Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավական խոշոր արդյունքներ է արձանագրել։ Միայն հունվար և փետրվար ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 80մլրդ դրամից ավելի գումար` պլանային 74մլրդ-ի փոխարեն։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է մոտ 8,4%: Սոցիալական վճարների մասով հունվարին հավաքագրվել է 6.8մլրդ, իսկ փետրվարին արդեն` ավելի քան 9.6մլրդ դրամ, ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է […]


Մարտ 2, 2010թ. 15:30

ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանի մարտի 1-ին հրամանագրով Արտակ Շաբոյանը հինգ տարի ժամկետով  նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։ Արտակ Շաբոյանը տնտեսագիտության թեկնածու է, մինչ այս աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:  2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի […]


Մարտ 2, 2010թ. 15:09

Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը պետք է առաջարկներ ներկայացնեն Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ մոտակա երկու շաբաթներում Երևանն ու Բաքուն Մադրիդյան նորացված առաջարկների հիման վրա  պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն այն հարցերի շուրջ, որոնց մասով […]


Մարտ 2, 2010թ. 15:01

Վրաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են շահարկել այն փաստը, թե ռռւս վրացական սահմանի Վերին- Լարս անցակետի բացումը կայացել է Հայաստանի խնդրանքով: Այդ մասին հայտրարեց է նաև Վրաստանի փոխարտգործնախարարը: Նա ասել է, թե այս փաստը գնահատում է դրական այն առումով, որ երկու երկրների միջև ծագած տարաձայնությունները չազդեցին երրոդ երկրի վրա: Սա, փաստորեն, առաջին դիվանագիտական համաձայնություն […]


Մարտ 2, 2010թ. 14:50

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:


Մարտ 2, 2010թ. 14:35

Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ամերիկայի հայկական ամագումարի Հայաստանի գրասենյակի տեղեկացմամբ՝  Արփի Վարդանյանը հեռացել է պաշտոնից՝ անձնական պատճառներով: ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 14:27

Փետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հետ կապերի վարչությունը: Արարողության […]


Մարտ 2, 2010թ. 14:13

Պատասխանելով իսպանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում Եվրամիությունը, որպեսզի օգնի կարգավորել արցախյան  հակամարտության  լուծմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, այդ ուղղությամբ Եվրամիությունը, միջազգային կազմակերպությունները կոնկրետ առաջարկություններ են արել: «Դեռևս 2008թ. Հելսինկիում 56 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Եվրոպական Միությունը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեց, որում կոչ էր արվում ամրապնդել հրադադարն ու շփման գծից դուրս բերել դիպուկահարների: […]


Մարտ 2, 2010թ. 14:05

ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար  Միգել Անխել Մորատինոսը այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ  Իսպանիան  համաձայն է, որպեսզի Թուրքիան մասնակցի Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին։ «Իսպանիան և Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի այդ գործընթացի մեջ»: Սակայն,  Իսպանիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ դրա համար  Թուրքիան […]