2 Մարտ 2010

Մարտ 2, 2010թ. 14:00

«Ներկայումս Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առկա ամենահրատապ հարցը Հայոց ցեղասպանության բանաձևն է»,- հայտարարել է 1989-1991թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանի լիազորություններով պաշտոնավարծ Մորթոն Աբրամովիչը: Համաձայնվելով Մորթոնի հետ` հավելենք, որ հրատապ լինելուց բացի այն նաև տագնապահարույց է, անշուշտ` Անկարայի և առհասարակ թրքամետ զանգվածների համար: Սա` արտաքին ճակատում: Ներքին կյանքում էլ ամենահրատապը թերևս բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններն են: […]


Մարտ 2, 2010թ. 13:55

Մարտի 3-ին լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 18 տարին: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվեց հրամանագիր, որն ամրագրեց Հիմնադրամի հիմնումը` ՙՀայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով՚: Հիմնադրամի անցած ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր […]


Մարտ 2, 2010թ. 13:50

Այսօր տեղի ունեցավ էլեկտրոնային կառավարման համակարգի ներկայացման շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբեր գերատեսչությւոնների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Իր բացման խոսքում ՀՀ վարչապետը նշեց, որ համակարգի ներդրումը ՀՀ-ում ժամանակակից կառավարման և կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է: «Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է […]


Մարտ 2, 2010թ. 13:40

Շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի թիվ 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Մարտ 2, 2010թ. 13:25

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ հակամարտությունների  կարգավորման միջազգային գործընթացում որոշիչը ուժի գործոնն է, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի գործոնի կիրառումն էր, որ Ղարաբաղի հակամարտության սկսման պատճառ դարձավ։ Այսօր էլ, Ադբեջանի կողմից ուժի գործոնի թմբկահարումն է, որ  խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ «Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների հանգում […]


Մարտ 2, 2010թ. 13:13

Օրերս  լրացավ Սումգայիթյան ջարդերի 22 տարին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առ այսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշեց. «Ցավալի […]


Մարտ 2, 2010թ. 13:10

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված համապատասխան որոշման  դեպքում Թուրքիան կկասեցնի հայ-թուրքական գործընթացը, այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ընդգծեց, որ Թուրքիայում հնչող նման բովանդակության հայտարարությունները հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Նախապայմանների լեզվով խոսելը վտանգում է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Հուսով ենք, […]


Մարտ 2, 2010թ. 13:05

Թուրքիայուն ժամ առ ժամ մեծանում է անհանգստությունը կապված մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունուման հետ: Պետք է նկատել, որ գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին նման իրվիճակ է ստեղծվում, սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ այս տարի Անկարայում  առավել հավանական են համարում բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Թուրքական […]


Մարտ 2, 2010թ. 13:00

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն առկա են և խնդրով հետաքրքրվող ցանկացած ոք կարող է փաստեր գտնել. որտե՞ղ են Փոքր Ասիայի հայկական գյուղերը։ Որտե՞ղ են եկեղեցիները, վանքերը և գերեզմանները։ Ի՞նչ պատահեց դրանց։ Դրանք անցյալ հազարամյակում ոչնչացվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից։ Սա ակնհայտ և անհերքելի փաստ է։ Չնկատել, անտեսել այս փաստը և համարել, թե տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ […]


Մարտ 2, 2010թ. 12:47

«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների:  Այս մասին ArmAr.am–ին փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից: Քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն […]