2 Մարտ 2010

Մարտ 2, 2010թ. 18:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արիստակես աբեղա Այվազյանը, վերադառնալով Գերմանիայի հայոց թեմի Զաքսըն-Անհալտի շրջանում հովվական ծառայությունից, հոգևոր սպասավորության է կոչվել Տավուշի փոխառաջնորդությունում: Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, ավարտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իր հոգևոր սպասավորությունը, հովվական ծառայության է նշանակվել Շիրակի թեմում: ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 18:09

Մարտի 2-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով: Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը: […]


Մարտ 2, 2010թ. 17:58

Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 […]


Մարտ 2, 2010թ. 17:47

Տեղի է ունեցել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցություն. համատեղ նիստ՝ ԼՂՀ Ազգային ժողովում Մարտի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի, սոցիալական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Այդ կապակցությամբ երկօրյա աշխատանքային այցով […]


Մարտ 2, 2010թ. 17:40

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009թ.  երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են […]


Մարտ 2, 2010թ. 17:32

Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում  կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում»  էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել […]


Մարտ 2, 2010թ. 17:22

Երեկ Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին ArmAr.am –ին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի […]


Մարտ 2, 2010թ. 17:15

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում թիվ N զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ […]


Մարտ 2, 2010թ. 17:02

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) այս օրերին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ԱՄՆ Կոնգրեսիում  Հայոց ցեղասպանության բանաձևի վերջնարդյունքի դրական եզրահանգման ուղղությամբ։ ANCA-ն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել  որպես կանխիչ միջոց՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ «Մենք ուրախ ենք օգնել ամերիկացիներին՝ ավելի լավ գիտակցելու ժխտման քաղաքականության վտանգավորությունը և բանաձևի ընդունման կարևորությունը։ Որպես ամերիկացիներ […]


Մարտ 2, 2010թ. 16:40

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն և Մարկ Քըրքը Վաշինգտոն են հրավիրել Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանին, Արտակ Զաքարյանին, Կորյուն Նահապետյանին ու Արմեն Մելիքյանին` փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումները ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև արտաքին քաղաքականության ասպարեզի այլ դերակատարներին ներկայացնելու համար: Պատգամավորները ԱՄՆ են մեկնելու վաղը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների […]