ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: -Եվ հայկական, և թուրքական կողմերից հնչում են կարծիքներ, թե հայ-թուրքական բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը: -Եթե Թուրքիայի քաղաքական-պետական շրջանակները շարունակեն վարել այն քաղաքականությունը, որ որդեգրել ու մինչ օրս շարունակում են իրականացնել, ապա չի բացառվում , որ այդ գործընթացը […]
3 Մարտ 2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման խնդրին: Ներկուսակցական ժողովում նա խոսել է դարձյալ իրեն բնորոշ շեշտադրմամբ, թե այդ հարցը պատմաբանների զբաղմունքի առարկան է. «Ցեղասպանության հետ կապված պնդումները ճիշտ կլինի որոնել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում և արխիվներում»: Թուրքական դիվանագիտությանը բնորոշ, թուրք պաշտոնյաները […]
Թուրքիայի խորհրդարանականներն անչափ անհանգստացած են մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ։ Այդ փաստը նրանք անմիջականորեն կապում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ և կարծում են, որ դրանով ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ «Ես իշխանություններին կոչ եմ անում հայ-թուրքական արձանագրությունները անհապաղ հետ վերցնել խորհրդարանից և չեղյալ համարել դրանք»,- հայտարարել է […]
Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն է: Հայոց ցեղասպանությունը դատապարտող N252 բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարել է, որ ինքը հակված է բանաձևի ընդունմանը: Տեղեկացնենք, որ […]
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում մահվան դատապարտված կալանավորներին այսուհետև կյանքից կզրկեն մեկ նյութի ներարկումով, այլ ոչ մինչ այս կիրառվող «կոկտեյլի»: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը: Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ դատական փորձագետներն ապացուցել են, որ երեք բաղադրիչ ունեցող նյութի ներարկումը ուժեղ ցավերի պատճառ է դառնում: ArmAr.am
Ամերիկյան կինոակադեմիան «Փոթորկի տիրակալը» ֆիլմի պրոդյուսեր Նիկոլաս Կարտյեին արգելել է մասնակցել «Օսկարի» հանձնման արարողությանը, քանի որ նա ժյուրիի անդամներին էլ.փոստի միջոցով կոչ է արել չքվեարկել «Ավատարի» օգտին: «Փոթորկի տիրակալը» ֆիլմը ևս, «Ասոշիեյթեդ Փրես»-ի տեղեկացմամբ, ներկայացված է մրցանակի: Եվ եթե այն արժանանա մրցանակի, Կարտյեին կթույլատրեն ստանալ ցանկալի արձանիկը: ArmAr.am




