3 Մարտ 2010

Մարտ 3, 2010թ. 17:20

Անցած շաբաթ Երեւանի բոուլինգ-բիլիարդ «Արենա» ակումբում ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվել է ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար` ՀՀ ԱԳ նախարարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ: Մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Մրցաշարի հաղթող դարձավ ՌԴ դեսպան […]


Մարտ 3, 2010թ. 17:00

Իրանն այս ամիս պայմանագիր է կնքելու ռուսական «Ռուսգազարդ» հետ` «Ազար» նավթի հանքահորը զարգացնելու վերաբերյալ: «Ռուսգազարդ»-ի մամուլի խոսնակը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, ասելով.«Մենք կշարունակենք բանակցել հանքահորի հիմնարար զարգացման ծրագրի շուրջ մինչեւ մարտի վերջը»: Իսկ Իրանի նավթի ազգային ընկերության Նավթի եւ գազի վերահսկման բաժնի տնօրեն Բահման Սորուշին հայտարել է, որ այս ամսվա […]


Մարտ 3, 2010թ. 16:47

«Կարմիր գլխարկը» հեքիաթը 35 տարբերակներով հանդիպում է աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ, բայց դրանք բոլորը, ըստ բրիտանացի մշակութաբան Ջեյմի Թերանիի, ունեն մեկ հնագույն` 2600-ամյա ակունք: Չինաստանում այն պատմում են ոչ թե գայլի, այլ վագրի մասին, Իրանում Կարմիր գխարկը տղա է: Շառլ Պերրոյի մահից 100 տարի հետո Գրիմ եղբայրները հեքիաթին ավելացրել են փայտահատների պատմությունը, որոնք սպանում են […]


Մարտ 3, 2010թ. 16:41

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, […]


Մարտ 3, 2010թ. 16:30

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնության զինագործների միության փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:


Մարտ 3, 2010թ. 16:25

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն»: Իսկ թե ինչո՞ւ այդ քայլին չեն դիմում… Պարզվում է` Թուրքիայի ԱԳ նախարարը շատ զգուշավոր է, և իր ու […]


Մարտ 3, 2010թ. 16:17

Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը,  լրագրողների հետ հանդիպուման ժամանակ ասել է, թե թուրքական կառավարությունը դիմել է հրեական լոբբիաստական կազմակերպություններին, որպեսզի ամեն ինչ անեն` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վաղը քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևն օրակարգից հանելու համար: Սակայն հրեաները բավականին կոշտ են պատասխանել թուրքական կողմին, ինչը անսպասելի է եղել նրանց համար` «սառը ցնցուղ»: «Հրեաները […]


Մարտ 3, 2010թ. 16:08

Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հրաժարականի օգտին: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, 404 պատգամավորներից կողմ է քվեարկել 243-ը: կողմ քվեարկածներից 7-ը, ի դեպ, եղել են վարչապետի նախկին կողմնակիցները: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 15:59

Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել: Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել`  համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 15:54

Ալֆրեդ դը Զայաս. «Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ արդարության վերականգնման հարցում միջազգա­յին հանրությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական պա­տասխանատվություն է կրում։ Առաջին քայլը պետք է լինի Թուր­քիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի կողմից ցեղասպանության փաստի և այդ իրողության համար պատասխանատվության ընդունումը։ Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականություն վարել, շարունակում է նաև ոտնահարել ինչպես […]