3 Մարտ 2010

Մարտ 3, 2010թ. 14:14

«Եթե միչև ապրիլի 24-ը ոչ մի տեղաշարժ չգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրությունը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, Թուրքիան արձանագրությունների վավերացումը ձգձգելու պատճառ չունի, սակայն գործընթացի ձախողմամբ նա կկորցնի միջազգային հանրության վստահությունը: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 13:55

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հրաժարվելու մասին: «Ես ժամանակին արտահայտվել եմ, որ մենք դեմ ենք երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասել է նախագահը` մանրամասնելով, որ ի նկատի ունի սերբական ինքնավար երկրամաս Կոսովոյի եւ Մեթոխիայի անկախության հարցը, որը պաշտոնական Կիեւը չի ճանաչել: ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 13:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ  Գրիգորյանը նամակ էր հղել ԱՄՆ-ի կոնգրեսականներին` կոչ անելով Հայոց Ցեղասպանության փաստն օգտագործել  որպես կանխարգելիչ միջոց՝ հետագայում նման եղեռնագործությունները բացառելու համար։  ԵՀՄՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ նամակը մի շարք սենատորների և կոնգրեսականների կողմից դրական արձագանք է ստացել: Հյուսիսային Կարոլինայի նահանգի կողմից սենատոր […]


Մարտ 3, 2010թ. 13:15

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։ Նամակում ասվում է. «1914-1922 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի բնաջնջումը դարասկզբի մեծագույն ոճիրն էր, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ քաղաքակիրթ մարդկության դեմ: Հայոց մեծագույն վիշտը` Ցեղասպանությունն էր, որ հետագայում որպես անպատժելիության նախադեպ […]


Մարտ 3, 2010թ. 13:05

Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ սկսեցին  աշխատանքներ իրականացվել: ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին […]


Մարտ 3, 2010թ. 12:50

Թուրքական Milliyet-ի թղթակից Սեմիհ Իդիզն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։ «Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են […]


Մարտ 3, 2010թ. 12:30

Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: Եթե չլինեին թուրքական կառավարության անընդհատ ժխտումներն ու խեղաթյուրումները, ապա Հայոց Ցեղասպանությունը կարող էր վերածվել մի մոռացված իրադարձության համաշխարհային պատմության մեջ: Բայց, քանի որ թուրքերը հրաժարվում են դիմակայել իրենց ոճրագործությունը և համառորեն կրկնում են իրենց […]


Մարտ 3, 2010թ. 12:20

Մարտի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ […]


Մարտ 3, 2010թ. 12:00

Բնիկ հայկական տարածք Նախիջեւանի՝ թուրք-համայնավարական խարդավանքով Ադրբեջանին բռնակցումից անմիջապես հետո, խորհրդային կոչվող յոթ տասնամյակներում, քողարկվելով «,բարեկամության,, եւ «,եղբայրու­թյան,, կեղծ դիմակներով, Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ երկրամասի իսպառ հայազրկումը: Դեռեւս 1920-ական թվականներին կառա­վարական մակարդակով արգելվեց տարածքից 191Ց–20թթ. բոնագաղթւսծ հատկապես խոշոր հայ­կական բնակավայրերի՝ Կզնութի, Այլապատի, Աստապատի, Շահկերտի (Ղազանչի) Աբրակունիսի եւ այլ գյուղերի բնակիչների վե­րադարձը իրենց հայրենի […]


Մարտ 3, 2010թ. 11:40

Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից: Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա երկու Հայրապետների ներկայությամբ Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր […]