Մարտի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 395.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 394.50 դրամ: Այս մային տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ArmAr.am
Մարտ 2010
Տիկնայք եւ պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում: Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող եւ մեզ շատ մոտ երկիր է. ՙմոտ՚ ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլեւ ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով եւ բազում-բազում այլ թելերով: Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: ՀՀ Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է լինի համապատասխան իրավիճակ` քաղաքական լուրջ ճգնաժամ, անկառավարելի իրավիճակ: Այժմ իրավիճակն այնպիսի չէ, որ անհրաժեշտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև նման հեռանկարը չի բացառվում».,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ընտրություններին: ՀՅԴ-ն, պատրաստ է ընտրությունների, եթե ցանկացած պահի […]
Սիրիայի Արաբական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել սիրիական «Al Watan» թերթին:Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որը տրամադրել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հարց. Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների […]
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նամակ է հղել Բուլղարիայի խորհրդարանական Սոցիալ-դեմոկրատական և Սոցիալիստական կուսակցություններին: «Հարգելի ընկերներ, առաջիկայում Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը: Բուլղարիան և հերոսական բուլղար ժողովուրդը շատ լավ պետք է հասկանա մեզ` հայերիս, քանի որ Բուլղարիան նույնպես հարյուրավոր տարիներ տառապել է Օսմանյան Թուրքիայի լծի ներքո, կրել անասելի զրկանքներ: Բուլղար […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունից հաղորդում են, որ մի շարք գերատեսչությունների աշխատակիցների համատեղ ուժերով անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ չկա: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանված աշխատակիցներին շենք մտնել կթույլատրվի ավելի ուշ։ ArmAr.am
«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը կվավերացնի այդ օրինագիծն այս տարի, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, այստեղ կան նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական շահեր: Եվ այս պահին դա չի նպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին: Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այդ կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում նման […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունան տեղեկության համաձայն, այսօր ժամը 12:40-ին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, թե Խորենացի 7 հասցեում գտնվող Պետական Եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այդ մասին տեղյակ են պահվել համապատասխան բոլոր գերատեսչությունները: Այս պահին Պետական եկամուտների կոմիտեի շենքը տարհանված է, բոլոր […]
«Քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանական բանակի զինվորները ներգրավվում են հրամանատարների սեփական տների շինարարության մեջ և այլ աշխատանքներում, որոնք կապված չեն ռազմական ոլորտի հետ»,– օրերս հայտարարել է ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Թելման Աբիլովը: Որպես օրինակ` նա նշել է ադրբեջանցի զինվորներին Իրանում աշխատեցնելու մասին մամուլի հրապարակումները: «Դա ապօրինություն է»,– ասել է փորձագետը: ArmAr.am




