Ամեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում: Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրված էր թուրքական լուրերի խոշորագույն «Turkish Forum» կայքէջում, հետևյալ վերնագրով՝ «Սիեռա Լեոնեում մոռացված դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար»: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ անհավատալի հոդվածի թարգմանությունը. «Վերջին տարիներին մի […]
Մարտ 2010
Մարտի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա և Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված Արցախում անցկացվող միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների: Բակո Սահակյանը կարևորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը և ընդգծել, որ Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են և միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներն են: Արցախի Հանրապետության […]
Թուրքական «Սթար» (Star) լրատվական կայքը վկայակոչելով կառավարության աղբյուրները հայտնում են, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի ակնառու անձանցից մեկի` Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած […]
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը և հայ մշակույթը դեռ գտնվում են անցման, ձևավորման և համախմբման բարդ շրջանում, բոլորիս համար կարևոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է “Մոսկվա” կինոթատրոնի Ամառային դահլիճի շենքին, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն […]
Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը շարունակել է հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ: Նա հանդիպել է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ […]
Ֆրանսիայում` Նիկոլա Սարկոզիի կողմից իրականացվող տնտեսական և սոցիալական բարեփոխումների դեմ համազգային գործադուլ է տեղի ունենում Գործադուլը սպառնում է կաթվածահար անել երկրի երկաթուղային տրանսպորտը: Այսօր Ֆրանսիայում աշխատանքի դուրս չեն եկել հազարավոր մարդիկ: Նրանք բողոքում են կենսաթոշակային համակարգի պլանային բարեփոխումների, բյուջետային ծախսերի կրճատման, ինչպես նաև` ազգաբնակչության գնողունակության նվազման դեմ: Գործադուլի առավել ակտիվ մասնակիցների թվում են ուսուցիչների արհմիությունները, […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակ էին այցելել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի N44 դպրոցի սաները: Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին: Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է […]
Երեւան-Դուբայ առավոտյան ավիաչվերթը այսօր մեկ ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում ծագած վեճի պատճառով։ Ինչպես հայտնում են «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, ծեծկռտուքը ծավալվել է 8 ուղեւորների միջեւ, ովքեր ձերբակալվել են։ Այժմ նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Կատարվում է նախաքննություն։ Այս միջադեպի պատճառով նշյալ չվերթն իրականացվել է մեկ ժամ ուշացումով։ ArmAr.am
ՀՅԴ-ն մարտի 25- 26-ը նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով, որտեղ համակողմանիորեն անդրադարձ կկատարվի Հայաստանում առկա սոցիալ- տնտեսական մարտահրավերներին` նշելով նաեւ դրանց հնարավոր լուծումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինիս ձեւակերպմամբ` փորձ է արվելու տալ Հայաստանի սոցիալ- տնտեսական իրավիճակի ախտաճանաչումը եւ առաջարկվելու են հնարավոր լուծումներ: Ըստ Ռուստամյանի` հնչելու […]




