«Երեք տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կհասնեին ներկայիս կետին: Արձանագրությունների հարցում հոգեբանական գործոն էլ կա: Ֆորմալ առումից բացի կա քաղաքական ու հասարակական հոգեբանության ժամանակացույց, որը պետք է առավել ճիշտ կերպ սահմանենք»: Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «CNNTurk»-ի հեռուստաեթերով: Դավութօղլուի խոսքով` առկա ստատուս քվոն ոչ մեկի` այդ թվում և Ռուսաստանի շահերից […]
Մարտ 2010
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի հայտնի անձանցից մեկի` Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը համագործակցաբար ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ նախաձեռնել է ՙԾաղկազարդը տոնում են մանուկները՚ ծրագիրը: Ծրագիրը կյանքի է կոչվում մասնակցությամբ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների և Երևանի ու մարզերի մի շարք մանկապարտեզների: Ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները […]
Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքների համաձայն թուրքերի 48 տոկոսը կողմ է Հայաստանից Թուրքիա անօրինական ներգաղթածների արտաքսման Էրդողանի գաղափարին: Հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին: Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել […]
Քաղաքական փիլիսոփայության զարգացման հարթությունում, ինչպես նաև հանրային գիտակցության մեջ «ազգայնականությունե եզրի ընկալումը անընդհատ ենթարկվել է վերափոխումների։ Այս եզրը ծագել է Անգլիայում, XVIII դ. և ծագման սկզբնական փուլում նշանակել է անհատի պատկանելությունը որևէ ազգի։ Սկսած XX դ. «ազգայնականե նշանակել է համանուն գաղափարախոսության հետևորդ։ «Ազգայնականությունե եզրի գիտական շրջանառման և մեկնաբանման առաջին փուլը ներառում է […]
Իսրայելը, բացի ուժի լեզվից, այլ լեզու չի հասկանում։ Ինչպես հաղորդում է Курсор տեղեկատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Al Manar հեռուստաալիքի եթերում, որին հովանավորում է «Հզբոլլահ» կազմակերպությունը, ալ-Ասադը նշել է, որ իր երկիրը պատրաստվում է Իսրայելի դեմ պատերազմի։ Ասադը նաև խոստացել է «Հզբոլլահին» անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իսրայելին դիմադրելու հարցում։ «Մենք […]
Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից […]
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Ազգային նոր պահպանողական շարժումն այսօր բողոքի ցույց է կազմակերպելու է ` ի պաշտպանություն ջավախքահայության։ Շարժման ներկայացուցիչները ՄԱԿ – ի ներկայացուցչությանը պատրաստվում են նաև նամակ հանձնել: «Այսօր ոչ միայն հայաստանյան իշխանություններն, այլև միջազգային հանրությունը պիտի իր բողոքի ձայնը բարձրացնի` կանխելու Վրաստանի սահմանապահների կողմից հայ ազգաբնակչության հանդեպ նվաստացուցիչ քայլերով իրականացվող մարդու իրավունքների զանգվածային […]
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ լուսանկարի բնօրինակը, որոնցում պատկերված է 1920թ. կոտորածից և ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու […]




