Մարտ 2010

Մարտ 23, 2010թ. 13:22

Թուրք-ամերիկյան միությունների համագումարը (ATAA) նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջով, որ վերջինս հանրության առջև հանդես գա հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության բանաձևը չի ներառվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` հիշյալ նամակում նշված է եղել նաև այն, թե իբր հայերի ապստամբության ժամանակ արևելյան Անատոլիայում սպանվել է ավելի քան 1 մլն օսմանցի […]


Մարտ 23, 2010թ. 13:01

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է, որ երեկ ՀԱՄ գրասենյակ գալու թույլտվություն ստանալով գրասենյակ է այցելել «Ար-Մոգ» ՍՊԸ-ի տնօրեն (ՍՊԸ-ն «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակիչն է) Սուրեն Գեղամյանը, ով երկար ժամանակ խոսափում է ՍՊԸ-ի բաժնետերերին հաշվետվություն ներկայացնել՝ մտածելով ֆինանսական եւ այլ աշխատանքային թերացումները թաքցնել: ՀԱՄ գրասենյակում հանդիպելով «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին, ով նաեւ ՀԱՄ […]


Մարտ 23, 2010թ. 12:30

ArmAr.am-ը դեռ նոյեմբերի 18-ին գրել էր այն մասին, որ Ֆրանսիայի Նանս քաղաքի քոլեջներից մեկի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել էր այն պատճառով, որ իր ստեղծագործական շարադրության մեջ  Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող մտքեր էր արտահայտել: Հիշեցնենք, քոլեջի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց Ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր […]


Մարտ 23, 2010թ. 12:13

Սիրիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Համատեղ ասուլիսին ալ-Ասադը նշել է, որ Սիրիան հիանալի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել է Դամասկոսի միջնորդությունը: Ալ-Ասադը Սերժ […]


Մարտ 23, 2010թ. 12:04

Թուրքիայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, երկրի մտավորականությունը մասնատված է երկու բանակի. մարդիկ, որոնք գտնում են, որ ամեն կերպ պետք խոչընդոտել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, և մտավորականներ, որոնք համոզված են, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ միայն հնարավոր կլինի  սեփական երկիրը փրկել կործանումից: Եվ ահա, թուրքական Taraf թերթը մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ […]


Մարտ 23, 2010թ. 10:59

Հայությու՛ն. Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար  կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝ 1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար, 2. […]


Մարտ 23, 2010թ. 10:30

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են նորանոր առաջարկներ ներկայացնել իշխանություններին` թե ինչպե՞ս դիմակայել Հայոց Ցեղասպանության միջազգային արշավին, ի՞նչ նոր մարտավարություն մշակել այս ուղղությամբ, և ի՞նչ ընթացք տալ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին: «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) կուսակցության պատգամավորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահությանը  առաջարկ են ներկայացրել այս հարցերի […]


Մարտ 23, 2010թ. 10:00

Պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ խոսել է նաև տարածաշրջանային խնդիրներից: Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Associated Press»-ի, լրագրողի հարցին, թե ինչ փուլում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը,   Սերժ Սարգսյանն ասել է. «Ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան […]


Մարտ 23, 2010թ. 08:00

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նախօրեին երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկոսության առկա մակարդակը: Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի […]


Մարտ 22, 2010թ. 19:30

Մարտի 21-ին Անթիլիասի մայրավանքում նշվել է Հայոց Հայրապետների կողմից հաստատված Ուխտի օրը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, երկու օր շարունակ հանդիսավորությամբ նշվել է Լուսավորչի Վիրապ մուտքի տոնը: Մարտի 20-ին, Վիրապամուտի տոնի բուն օրը, հայկական բոլոր եկեղեցիներում բաց խորանով տեղի է ունեցել Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայ եկեղեցու մեծագույն Սուրբի չարչարանքների: Հաջորդ օրը Մայր տաճարում մատուցվել […]