Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում […]
Մարտ 2010
«ՀՀ իշխանություններն անընդհատ փորձում են Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր խրախուսել, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել Միսնկի խումբը, երկրորդ. Ադրբեջանը համաձայնել է նորացված փաստաթղթին, իսկ Հայաստանը դա չի արել: Իսկ Ադրբեջանն էլ հստակ չի հայտարարում, որ Հայաստանը մերժել է այդ փաստաթուղթը: Սա բոլորովին նոր իրավիճակ է, քանի որ նախկինում միշտ Հայաստանն ավելի պատրաստակամ էր առաջարկներն […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրուց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական շրջանառության ներկայիս իրավիճակը, լայնածավալ միջազգային ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում` էներգետիկայի ոլորտում: ArmAr.am
Վերջին մի քանի օրերին մեծ աղմուկ բարձրացրած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին երեկ հաջորդել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: Ռոբերտ Քոչարյանը նույնպես հանդես է եկել քննադատություններով` հատկապես անդրադարձել է տնտեսական քաղաքականությանը: Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը այսօր «Հայելի» ակումբում հրաժարվել է մեկնաբանել նախկին նախագահի հայտարարությունները, քանի որ դեռեւս ծանոթ չէ այդ […]
Նախօրեին Ռուսաստանի Պետդումայի «Гербовый» սրահում կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության, բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով ողջունել է հայ խորհրդարանականներին և նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովը կատարել է լուրջ աշխատանքներ […]
Ռուսաստանի ջավախքահայ հասարակական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը բացարձակապես անտարբեր են Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանի հայ համայնքի խնդրանքների ու պահանջների նկատմամբ։ «Սա ևս մեկ անգամ համոզում է մեզ բոլորիս, որ թե´ Վրաստանի իշխող կուսակցությունը, թե´ ընդդիմությունը, փաստորեն, ոչ մի ազգային ծրագիր չունեն. նրանք պարզապես պայքարում են իրար մեջ՝ աթոռի և […]
Մարտի 18-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության եւ Համահայկական հիմնադրամի Արեւելյան ափի գրասենյակի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառում`«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով: Միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր, ներկա է եղել նաեւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ եւ Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը: Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը, մեծապես կարեւորելով Համահայկական հիմնադրամի գործունեությունը […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված սոցիալապես անապահով խմբերի քաղաքացիներին ծառայությունների դիմաց տրվող դրամական օգնության հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է պետության կողմից սոցիալապես անապահով խավերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ցուցաբերումը` այն համարելով սոցիալական արդարության հանգուցային բաղդրամասերից մեկը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` մոտակա ժամանակաշրջանում սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերի […]
Շվեդիայից հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Ստոկհոլմ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը, քվերակությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, պոնտոսցի հույների, ասորիների և կելտերի ցեղասպանությունները ճանաչող ու դատապարտող օրինագիծ: Թուրքական կառավարությունն իր սովորույթի համաձայն, ի նշան բողոքի, Ստոկհոլմից հետ կանչեց իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին: Սակայն, ինչպես պարզվում է, Թուրքիայի իշխանությունները փոշմանել են ու որոշել […]
Մարտի 25-26-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: ArmAr.am




