Այսօր առավոտյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ծածկվել է փոշու մրրիկով. Հղում անելով «Սինխուա» գործակալությանը` հայտնում է Lenta.ru-ն: Խիտ փոշու միջով գրեթե չեն թափանցում արևի ճառագայթները: Օդի աղտոտվածության աստիճանը կազմել է 5 բալ, ինչը խիստ հազվադեպ է պատահում: Պեկինի բնակիչներին խորհուրդ են տվել մրրիկի ընթացքում դուրս չգալ տներից: ArmAr.am
Մարտ 2010
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին` […]
British Airways ավիաընկերության ուղեկցորդների գործադուլի հետևանքով, որն սկսվել է անցյալ գիշեր, հետաձգվելու են ընկերության շուրջ 1000 ավիաչվերթներ. տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Գործադուլը տևելու է երեք օր, պահանջը աշխատավարձի բարձրձրացումն է: ArmAr.am
Ֆրանսիայի Նիցա քաղաքում շարունակվում է «Ամբեր-2010» արագ շախմատի առաջնությունը։ Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 6-րդ տուրը, որտեղ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի շախմատիստ Վուղար Հաշիմովին։ ArmAr.am
Հայտնի «կոշիկանետումից» հետո հիմա էլ Էրդողանի վրա, բառիս բուն իմաստով, ցեխ են շպրտել։ Սա արդեն տեղի է ունեցել ոչ թե հեռավոր Իսպանիայում, այլ հայրենի Թուրքիայում։ Հերոսների հուշահամալիր այցելությունից հետո վարչապետը գնացել է Չաննաքգալու, որտեղ պետք է խաղալիքներ բաժաներ երեխաներին։ Հենց խաղալիքներ բաժանելու պահին էլ 23-24 տարեկան մի աղջիկ մի բուռ ցեխ է շպրտել Էրդողանի վրա։ […]
Մարտի 19–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա` ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում: Բարձր գնահատելով Արթուր Բաղդասարյանի ներդրումը ՀԱՊԿ-ի զարգացման գործում`Նիկոլայ […]
Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթն ավարտվեց. առջեւում է «Գործիքային կատարում» մրցապայքարը Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացավ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլը: Մրցապայքար էին դուրս եկել առաջին փուլը հաղթահարած մասնակիցները` Անուշ Հովհաննիսյանը, Հովսեփ Նշանյանը, Գուրգեն Բավեյանը, Թերեզա Գեւորգյանը եւ Գրիգոր Աբրահամյանը: Նրանք բոլորն էլ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ գործող սպառողական կոոպերատիվների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ոլորտի պատասխանատուներ ու հանրային խորհրդի անդամներ: Վարչապետի առաջին կանգառը Լուկաշին գյուղում էր, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են կոոպերատիվի գործունությունն ու խնդիրները: Վարչապետին զեկուցել են գյուղական կոոպերատիվի հիմնախնդիրների […]
Գրագանագետ Դավիթ Գասպարյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով թուրք գրողների մասին, ովքեր անդրադառնում են հայկական թեմային, ասել է, որ գրող Օրհամ Փամուկի գրքերում հայկական շերտեր կան և, որ ինքը համաձայն չէ այն գրականագետների հետ, ովքեր Օ. Փամուկին քննադատում են` մեղադրելով փաստերը «կիսատ-պռատ» ներկայացնելու մեջ: «Թուրք գրող Քեմալ Յալչըմի «Հոգիս քեզնով է խայտում» գրքում գրողն […]
1915 թվականին եւ դրան նախորդող տարիներին հայերը մեր ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն էին վարում, ինչը հանգեցրեց սովի, աղքատության ու մահերի. ըստ Armenia Today-ի` իր մտքի նոր «գոհարներն» է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր զինվորները մշտապես հարգել են պատվի պապական օրենքները` չխլել անմեղ մարդկանց կյանքը` անգամ մարտի դաշտում»,- հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության […]




