Մարտ 2010

Մարտ 19, 2010թ. 15:05

2014 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչին պատրաստվում է մարտի 26-ին ընդունել Օլիմպիական խաղերի դրոշները: Օլիմպիական խորհրդանիշների ընդունումը կսկսվի օդանավակայանում, ապա դրանք կտեղափոխվեն երկաթուղային կայարան, ուր դիմավորողների շարասյունը դրանք կուղեկցի կենտրոնական հրապարակ,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:46

Ապրիլի 10-ին ինտերնետային հսկա  Google-ը կարող է հեռանալ Չինաստանից: Ինտերֆաքսի փոխանցմամբ, Google-ը ձեռնոց է նետել Չինաստանի իշխանություններին` հայտնելով, որ ինտերնետի որոնումների արդյունքների չինական հատվածում մտադիր է լրիվ մուտք ապահովել` ներառյալ չինական ղեկավարության համար այնպիսի անցանկալի թեմաներ, ինչպիսիք են Տիբեթը և Պեկինի Տյանանմեն հրապարակի 1989թ. դեպքերը: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:30

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։ […]


Մարտ 19, 2010թ. 14:15

Աֆղանստանում փորձարկվել է իսրայելական անօդաչու երեք Heron1 ինքնաթիռներից մեկը, որոնք բունդեսվերը գնել էր հետախուզական նպատակներով: Թռիչքն անցել է նորմալ, սակայն վայրէջքի ժամանակ անօդաչու ինքնաթիռը դեռ չպարզված պատճառներով ընկել է կանգնած ինքնաթիռի վրա. երկուսն էլ վնասվել են: Սկսվել է նախաքննություն,-տեղեկացնում է «Լենտա ռու»-ն: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:00

Թուրքիայի կառավարող «Արդարության և զարգացման» կուսակցության նիստում վարչապետ Էրդողանը նովրուզի կապակցությամբ շնորհավորել է ժողովրդին և, ըստ  CNN Turk-ի, ասել, որ Թուրքիայում այս նովրուզը տարբերվելու է մյուսներից նրանով, որ ահաբեկչական խմբերը չեն կարողանալու տոնական օրերն օգտագործել իրենց նպատակների համար: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 13:50

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ կան, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Հետո պարոն Սահակյանը խոսեց  ազգային վեհ գաղափարներից, բայց նաև ընդգծեց, որ «սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել»։ Ուստի, ամեն ինչ արվելու է, որպեսզի […]


Մարտ 19, 2010թ. 13:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ստեղծվել է 800 հազար աշխատատեղ: Ադրբեջանական «Զերկալոնե փորձել է վիճակագրական տվյալները համադրելով ստուգել այդ փաստը և հանգել է այն եզրակացության, որ նախագահին մոլորեցնում են: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` երկրում կա 1.8 մլն զբաղված մարդ, 100 հազար ուսանող, մոտ 90 հազար զինծառայող (ամբողջ բնակչության […]


Մարտ 19, 2010թ. 13:27

«Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 22-ին «Ջրի համաշխարհային օրվա» կապակցությամբ կկայանա Ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման վայրը` Աբովյան 66ա, «Երևան Ջուր» ՓԲԸ Հանդիպման ժամը` 11.30 ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 13:16

«Գարնանը Վրաստանում լրջագույն ցնցումներ են սպսվում, և բացառված չէ, որ օտար պետության կողմից մեր ներքին գործերին միջամտելը»,- հայտարարել է «Ազատություն» կուսակցության ղեկավարներից Սանդրո Բրեգաձեն: Այս մասին տեղեկացնում է «Ախալի Թաոբա» թերթը: Ըստ նրա, անհրաժեշտ են լուրջ քայլեր` խուսափելու համար 2008թ. օգոստոսյան դեպքերի կրկնությունից, հակառակ դեպքում հնարավոր է նույնիսկ, որ օտարերկրյա պետության զորք մտնի Թբիլիսի: Հետևաբար, […]


Մարտ 19, 2010թ. 13:08

ArmAr.am-ին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ: Կառավարության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտերի տարածվածության մտահոգիչ փաստի վրա և հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով պայքարել դրանց դեմ` և քիմիական, և մեխանիկական  եղանակներով: «Պայքարը պետք է […]