Վերջերս հասարակության շրջանում բավական ակտիվորեն քննարկվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում համայնավար իշխանության կողմից քանդված սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, որում մասնավորապես ասվում է. «Ի զարմանս մեզ, հերթական անգամ հասարակության շրջանում ակտիվորեն հակաքարոզչություն է ընթանում Եկեղեցու դեմ: Ընդ որում, այդ հակաքարոզչությունն աստիճանաբար վերաձևավորվում է […]
Մարտ 2010
Թուրքիայում սկսում են առավել ակտիվանալ ընդդիմադիր ուժերը: Վերջիններս հայտարարություններ են հնչեցնում, թե երկրում ներկայումս ստեղծված անկայուն, ճգնաժամային իրավիճակի մեղավորը իշխող` «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ – AKP) կուսակցությանն է: «Իշխանության անհեռատես ու ապաշնորհ կառավարման հետևանքով Թուրքիայում ճգնաժամ է ապրում գյուղատնտեսության ոլորտը. 2.5 միլիոն հողագործներ այլևս լքել են գյուղատնտեսության ոլորտը, գործազրկությունը շարունակաբար աճում է` հասնելով 4 միլիոնի, […]
Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով այսօր պաշտոնական այցով այդ երկիր է մեկնում Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Սիրիայի նախագահներ […]
Լույսաշխարհ-Երևան, հեռուստակամուրջի հյուրը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: «Խնդիրն իսկապես բազմաբովանդակ է: Ազգային գաղափարախոսության ստեղծման կամ վերականգնման հարցերը բավական երկար ժամանակ է, որ քննարկվում են մեզանում: Դեռ 80-ականների վերջերին, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, անընդատ քննարկումների առանցքում այն հարցն էր, թե մենք` հայերս, հնում ունեցե՞լ ենք ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ: Եթե ունեցել ենք բնական է, որ պետք […]
Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկնելով, թե իրենք որոշ վերապահումներով համաձայնություն են տվել նորացված մադրիդյան սկբունքներին, միաժամանակ ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական մասն ավարտվել է, և Ադրբեջանին հաջողվել է չզիջել իր դիրքերը և չի համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ: Արձագանքելով Ադրբեջանի նախագահի վեջին հայտարարություններին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ […]
Մարտի 28-ին ժամը 2:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տալ: Ժամային փոփոխություններն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի: Այսպիսով, Հայաստանը կանցնի ամառային ժամանակի: Հիշեցնենք, որ նույն օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի: Բժիշկները խորհուրդ են տալիս, ժամային փոփոխության […]
Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից հետո մի տեսակ երկրորդական են թվում դրանց հաջորդող` հաշմանդամների օլիմպիական խաղերը, սակայն դրանք բացառիկ են եթե ոչ այնքան ճանաչված մարզական նվաճումների, ապա ավելի մարդկային կամքի դրսևորման առումով: Այդ մարզիկներն ունեն սահմանափակ հնարավորություններ, այդ պատճառով էլ, բոլոր օրենքների դեմ, կարողանում են կատարել անհնարինը: Սպորտը նրանց համար ոչ թե հարստանալու և փառք ձեռք […]
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղի կարգավորումը մտել է վճռական փուլ: Նա նկատել է, թե Մինսկի խմբի կողմից այս պահին արված առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Ալիևը նաև հույս է հայտնել, որ մյուս խնդիրները կլուծվեն բանակցության ընթացքում, պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու տարածքների վերադարձը: ArmAr.am
Ցեղասպանություն իրականացրած թուրքի թոռ Էրդողանն այսօր սպառնալիք է ուղղում մարդատյացության դեմ բողոքող հայությանն ու նրան սատարող երկրներին, իսկ Բեթհովենի հայրենիք Գերմանիան շարունակում է ներողություն հայցել Հոլոքոստի զոհերի թոռներից: Սա է ընդամենը բարբարոսության և քաղաքակրթության տարբերությունը: Մեկի մեջ ազգի արժանապատիվ ապագայի կարևորությունն է խոսում, մյուսի մեջ` անընդհատ թաքնվող գողի զգուշավորությունը: ArmAr.am
«Մենք չենք կարող հակամարտության հետևանքները վերացնել, եթե չլուծենք դրա պատճառների հարցը: Ինչ վերաբերում է պատճառներին, մենք, առաջին հերթին, խոսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Երբ այստեղ ձեռքբերում կունենանք, տարածաշրջանային հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ հետագա աշխատանքները հեշտ ու արագ կիրականացվեն»,- «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը միաժամանակ նշել […]




