Մարտ 2010

Մարտ 19, 2010թ. 19:30

Գերմանիայի բունդեստագը մարտի 19-ին ընդունել է 2010թ. բյուջեն, որը, Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ, Գերմանիայի պատմության ընթացքում ռեկորդային է իր դեֆիցիտով. Պարտքը կազմում է 80,2 միլիարդ եվրո: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 19:15

Շվեդիայի ադրբեջանական համայնքը որոշել է մարտի 21-ին Ստոկհոլմի Սերգել հրապարակում բողոքի ակցիա կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման որոշման դեմ, հայտնում է Trend News-ը: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «այդ որոշումը` ընդունված Թուրքիայի դեմ, ամոթալի խաղ է` ուղղված բոլոր թուրքերի դեմ»: Այսինքն, ադրբեջանցիք մեծ եղբոր «թասիբն են քաշում»: Հիմա էլ բայաթին լսվելու է […]


Մարտ 19, 2010թ. 19:06

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել ու դատապարտել են աշխարհի հետևյալ երկրները, Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա […]


Մարտ 19, 2010թ. 18:50

Բուլղարիայի խորհրդարան հերթական անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Novinite. com կայքէջի փոխանցմամբ` օրինագիծը խորհրդարան է ներկայացրել պահպանողական «Օրենք, կարգ և արդարություն» (RZS) կուսակցությունը: RZS կուսակցության առաջնորդ Յանե Յանևի խոսքով` իրենց նպատակն է հասնել նրան, որ Բուլղարիան կոնսենսուսի գա ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականի հարցում և Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրինակով հստակ արտահայտվի հօգուտ […]


Մարտ 19, 2010թ. 18:41

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «,Շահութահարկի մասին,, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,, « ,,Ավելացված արժեքի հարկի մասին,, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։


Մարտ 19, 2010թ. 18:40

Google և Intel ընկերությունները, Sony ընկերության հետ համատեղ, մշակում են հեռուստացույցի և տնային համակարգչի հիբրիդ ստեղծելու ծրագիր: Вести.ru-ի տեղեկացմամբ,այդպիսի կցորդը հեռուստադիտողներին հնարավորություն կտա ազատորեն մտնել ինտերնետ և ընտրած ֆիլմերը դիտել մեծ էկրանի վրա: Համատեղ նախագիծն արդեն ստացել է «Գուգլոտեսիլ» անվանումը ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 18:23

Ադրբեջանի կառավարությունը 2009թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»: Մինչդեռ «Ազադլիգը»,  պնդում է, որ իրականում Ադրբեջանում  և ոչ մի  ոլորտում դրական առաջընթաց  չի նկատվում: Իբրև ասվածի վկայություն օրինակ է բերվում ադրբեջանցիների ներկայիս ցածր կենսամակարդակը: Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանը […]


Մարտ 19, 2010թ. 18:15

«Գյուղատնտեսության ոլորտն առաջինը կտուժի հայ-թուրքական սահմանի բացումից: 450-500 հազար մարդ է զբաղված գյուղատնտեսության ոլորտում. սահմանի բացման դեպքում այս անձինք ենթակա են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկին»: Այսպիսի հայտարարությամբ այսօվա կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հետևաբար երբ խոսում ենք սահմանների բացման մասին, առաջին գործողությունը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը»: Այս առումով առաջնային քայլ […]


Մարտ 19, 2010թ. 18:05

Մարտի 13-ից 17-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանը և ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այցի հիմնական նպատակը գրող- հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակի նշումն էր, ինչն էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մարտի 16-ի երեկոյան` Ստեփանակերտի Երիտասարդության պալատում: Նույն օրն առավոտյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր Հայաստանից ժամանած […]


Մարտ 19, 2010թ. 18:01

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը  հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով,  որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը […]