Մարտ 2010

Մարտ 20, 2010թ. 14:29

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով Սիրիա կմեկնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, […]


Մարտ 20, 2010թ. 13:58

Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել է Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը: Կաթողիկոսը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից […]


Մարտ 20, 2010թ. 13:30

«Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողական դիվանագիտությունը ի սկզբանե դատապարտված էր պարտության, եւ այսօր էլ մենք այն որպես պարտություն ենք գրանցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքով, իրենց կուսակցությունը խորապես համոզված է, որ այս փուլում հայ-թուրքական հաշտեցման գործընթաց ոչ մի կերպ չէր կարելի սկսել։ «Հենց սկզբից ակնհայտ էր, որ այդ […]


Մարտ 20, 2010թ. 13:00

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ: «Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես […]


Մարտ 20, 2010թ. 12:58

Մարտի 22-25-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում կանցկացվի բելառուսահայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստում ծրագրվում է քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ խնդիրներ։ Բելառուսիայի պատգամավորները կայցելեն Հայոց Ցեղասպանության  զոհերի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, […]


Մարտ 20, 2010թ. 12:45

Ոչ վաղ անցյալում, ավելի ստույգ, 90-ականների սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, երբ կռիվների մեջ դեռ նոր-նոր էր կազմավորվում Հայոց կանոնավոր բանակը, ոչ անհայտ քաղաքական գործիչներից մեկը շրջանառության մեջ դրեց «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է» կարգախոսը: Ասել կուզի` եթե մենք մարտունակ, կանոնավոր բանակ չունենանք, ապա մեզ հետ պատերազմելու կարիք էլ չի լինի: Այս «թեզի» ճշտի […]


Մարտ 20, 2010թ. 12:02

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի Հանրապետությունում  «Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ArmAr.am


Մարտ 20, 2010թ. 11:42

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցական կառույցներում անցկացվել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ: Թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխնցմամբ ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին և իր խոսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներին,  քոչվոր նախնիների գործելոճին հավատարիմ Էրդողանը սպառնացել է հայությանը, թե.«Դուք դրա համար թանկ […]


Մարտ 20, 2010թ. 11:22

Մաթեմատիկական մոտեցում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերության ստեղծման հարցի շուրջ Մինչև այժմ Երկիր մոլորակի վրա Մարդկային քաղաքակրթության՝ հատկապես ռազմական մեքենայի, շարժիչ ուժը նավթն է և դրան ուղեկից գազը։ Վերջին 100 տարվա Երկիր մոլորակի քաղաքական կյանքը կարելի է համարել պայքար – տիրանալու համար աշխարհի էներգետիկ պաշարներին՝ հատկապես նավթի և գազի պաշարներին։  Գուցե պատմագետները կարողանան ապացուցել նաև, որ անգամ […]


Մարտ 20, 2010թ. 11:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինտերնետում տեղադրել է տեսաուղերձ Իրանի ժողովրդին: Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է սերտ մշակութային կապեր հաստատել իրանցիների հետ, այլև այդ երկրի ժողովրդի համար ապահովել ազատ մուտք ինտերնետ: РИА Новости գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը խուսափում է դիվանագիտական երկխոսությունից և նախընտրում է մեկուսացումը: ArmAr.am