Մարտ 2010

Մարտ 17, 2010թ. 19:19

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների պատճառով վաղը մարտի 18-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սևակ, Դրո, Նորաշխարհային, Շևրոյան, Գոգոլ, Ռայնիս, Ռադիշև, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների և հարակից տարածքների ինչպես նաև վերին Պտղնի, Առինյ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]


Մարտ 17, 2010թ. 19:11

Ստամբուլի հայ համայնքի մի խումբ ուխտավորներ Պոլսո հայոց պատրիարքարանի ուղեկցությամբ մարտի 11-ից 14-ը ամենամյա ուխագնացություն էին կազմակերպել։ Մարտի 12-ին հայ ուխտավորները Կայսերիում (Կեսարիա) անցյալ տարեվերջին վերանորոգված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի են մասնակցել։ Հաջորդ օրը ուխտավորները շարժվել են Իսքենդերոնի Ս. Քառասուն մանկանց եկեղեցի, որտեղ հյուրերին դիմավորել են տեղի թաղային խորհրդի անդամները։ Այստեղ եւս պատարագ է […]


Մարտ 17, 2010թ. 19:10

Այսօր, ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, շարունակվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ դատարանի նիստերի դահլիճում տեղադրված չեն ՀՀ դրոշն […]


Մարտ 17, 2010թ. 19:05

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Սբ.Պողոս Պետրոս եկեղեցու կառուցման գաղափարը հանրային մեծ արձագանք է գտել: Եվ ճարտարապետները,և բազմաթիվ  երևանցիներ կարծում են, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը հուշարձան է, հետևապես ճիշտ չէ այն քանդել ու նրա տեղում եկեղեցի կառուցելը: Այսօր ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Հայաստանի կառավարությունը հարգում է «Մոսկվա» կինոթատրոնի […]


Մարտ 17, 2010թ. 19:00

Այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, թե «Կոնյակագործության համար 2009 թվականը ծանր տարի էր, անցած տարի 38 տոկոսով ավելի քիչ կոնյակ է արտադրվել, քան 2008 թվականին»: Նրա տեղեկացմամբ, մինչև 2008 թվականը գրանցվում էր շատ մեծ տեմպերով կոնյակի արտադրության աճ, սակայն 2009 թվականի տնտեսական ճգնաժամը  կասեցրել է այն: Այնուհանդերձ, Ա. […]


Մարտ 17, 2010թ. 18:52

«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից է և շատ կարևոր են […]


Մարտ 17, 2010թ. 18:50

Թեհրանում մարտի 16-ին խստացվել են անվտանգության միջոցառումները, որպեսզի կանխեն մարտի 16-ի գիշերը կրակի պաշտամունքին նվիրված ավանդական արարողությունը ընդդիմության կողմից հակակառավարական ցույցի վերածելու փորձերը: Ականատեսները նշում են, որ ոստիկանությունը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում, այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերահսկում են հարակից շրջանները, որտեղ սովորաբար հավաքվում են ընդդիմադիր Կանաչ շարժման աջակիցները: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին կապերի […]


Մարտ 17, 2010թ. 18:33

Ավստրիայում ձերբակալել են  վրացական  մաֆիայի երկու պարագլուխները, որոնք ղեկավարել ու իրականացրել են այդ երկրում բնակարային գողությունները, ըստ Ավստրիայի ոստիկանության փոխանցած տվյալների, նման բնույթի հանցագործությունների 30 տոկոսն իրականացվել է վրացական պարագլուխների միջոցով: Վիեննայի  ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել  Վրաստանի 25 քաղաքացիների, որոնցից առգրավվել են 40կգ զարդեղեն: Ինչպես հատնում է Ավստրիայի ԱԳՆ-ն,  նրանք բոլորը Ավստրիայում ապրում էին օրինական […]


Մարտ 17, 2010թ. 18:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է,  վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, […]


Մարտ 17, 2010թ. 18:15

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի դիտարկմամբ, նման հայտարարություններն ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Տիգրան Սարգսյանի […]