Մարտ 2010

Մարտ 17, 2010թ. 14:10

Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը վերջերս հանդես էր եկել հերթական հայտարարությամբ. այս անգամ նա որոշել էր Թուրքիայից արտաքսել Թուրքիայում գտնվող  հայերին։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այդօրինակ հայտարարությանը ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մինչև 1915թ. Օսմանյան Կայսրությունում 2 մլն – ից ավելի հայեր էին ապրում, ներկայիս Թուրքիայում, բնականաբար, հայերի թիվը շատ ավելի փոքր է։ […]


Մարտ 17, 2010թ. 13:30

Արցախի հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման խնդիրն արդիական է հատկապես վերաբնակեցվող բնակավայրերում: Լուծման յուրօրինակ մի տարբերակ մեկնարկեց նախորդ տարի. բնակարանների վերանորոգման համար պետական միջոցների շրջանակներում շինանյութ է տրամադրվում, իսկ վերանորոգման աշխատանքները բնակիչներն իրենք են իրականացնում: 2009-ին մոտ 140 մլն դրամ է հատկացվել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին: 2010-ին այս շրջաններում ծրագիրը շարունակելու համար  արդեն 200 մլն դրամ […]


Մարտ 17, 2010թ. 13:10

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: «Համաշխարհային գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն»,– ասել է փորձագետը: Նրա խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ «ռազմական գործողությունները կարող են շարունակվել 5-7 օրից ոչ ավելի», […]


Մարտ 17, 2010թ. 12:55

Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]


Մարտ 17, 2010թ. 12:40

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում  Ցեղասպանությունից մազապուրծ եղած  հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է  Հայաստանին`   հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, […]


Մարտ 17, 2010թ. 12:20

Մարտի 17-ի առավոտյան Գարեգին Բ Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին: Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության […]


Մարտ 17, 2010թ. 12:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական, հասարակական-քաղաքական ակնառու գործունեության համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով  է պարգևատրվել գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շքանշանը հոբելյարին է հանձնել նախօրեին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ […]


Մարտ 17, 2010թ. 11:53

Այսօր դարձյալ գերտերությունների քաղաքական-առևտրի սեղանին դրված է արցախյան հիմնախնդրը  հապշտապ լուծելու պարտադրանքը:Մադրիդյան «հնացած» ու «նորացված» սկզբունքների շրջանակներում մեզ դարձյալ պարտադրում են գնալ զիջումների. հայի հայրենիքի մասերը աճուրդի են հանել ու անունը դրել փոխզիջում…  Հզորների` քաղաքական, տնտեսական շահերով  պայմանավորված մի  անընկալելի, անբարո առևտուր… ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում  բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «Երկրի […]


Մարտ 17, 2010թ. 11:25

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 9 մլն դոլարի վարկային միջոցների հատկացումը։ Վարկը հատկացվում է 25 տարի մարման ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամկետով։ ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ վարկային միջոցները հատկացվում են քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործաման ոլորտներում պետական կառավարման ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկատվական համակարգերի ներդրման նպատակով։ ArmAr.am


Մարտ 17, 2010թ. 10:40

Թուրքական «Զաման» (Zaman) թերթը  տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ: Թերթը նշում է, որ դրան է նպաստել  Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ […]