Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]
Մարտ 2010
«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]
Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հետո Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը «չդիմանալով» թուրքական շանտաժին զանգահարել է Էրդողանին ու հայցել վերջինիս ներողամտությունը: Սակայն ի տարբերություն Շվեդիայի վարչապետի` Թուրքիային ուղղված ռևերանսներին, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սվենդ Էրիկ Օստբերգը հայտարարել է, որ Շվեդիայի վարչապետի բացատրությունը Էրդողանին՝ հակասում է Շվեդիայի օրենքներին։ Օստերբերգը նշել է.«Վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը հայտարարության մեջ գրում է, […]
Ինչպես տեղեկացնում են ArmAr.am-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, մարտի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուս պաշտոնակցի հետ էլ կայացել է առաջին հանդիպումը: Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակից` Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում […]
Հայաստանի ողջ տարածքում մարտի 18-ին կմեկնարկի “Կենգուրու 2010” միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: “Կենգուրուն” տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: “Կենգուրուին” կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից […]
«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է հարցապնդում է ուղարկել աղետի գոտում ՀՀ Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման մեջ «Ժառանգությունը» նշում է, որ միայն Գյումրիում անօթեւան է եւ մինչ օրս տնակներում է բնակվում ավելի քան 4100 ընտանիք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը պետությունից միջոցներ է ստացել 1320 նոր բնակարաններ […]
ՀՀ խորհրդարանի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։Հատկանշանական է, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են լրագրողների շահերի պաշտպանությանը: Այսուհետև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, տեղեկատվություն տրամադրելուն կամ չտրամադրելուն հարկադրելու համար լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի համար՝ նման գործողություններ իրականացնողը, պատասխանատվության կենթարկվի: Պատասխանատվության չափը […]
Արցախի Հանրապետությունում ավարտվեց մայիսի 23-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատների համար կպայքարել 46 քաղաքացիներ։ 4 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», «Արցախի կոմունիստական կուսակցությունը և ՀՅԴ-ն պայքարելու են 17 տեղերի համար։ Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական այս ընտրությունները կանցկացվեն փոփոխված «Ընտրական օրենսգրքի» համաձայն։ Ըստ այդմ՝ պատգամավորության թեկնածուները […]
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն վաղաժամկետ մարել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը: Ընկերությունը կառավարությանը վճարել է 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 02.11.2009թ. կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: ArmAr.am
«Հայաստանի և Վրաստանի «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան» ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վիրահայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից ամենահրատապը շարունակում է մնալ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու, ջավախքահայ ակտիվիսների հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնելու, սահմանային անցակետով մարդկանց ու բեռների ազատ […]




