Մարտ 2010

Մարտ 18, 2010թ. 11:28

Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր […]


Մարտ 18, 2010թ. 11:11

«Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները»,- հայտարարել  է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը չեն կարող կապակցվել իրար, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։ Գորդոնն ընդգծել է, որ մարտի 4-ին ԱՄՆ […]


Մարտ 18, 2010թ. 11:00

Իսպանացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը նշանակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարի կամքի դեսպան: Անվանի մարդկանց` բարի կամքի դեսպան նշանակելու պրակտիկան գոյություն ունի դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից: ՄԱԿ-ի դեսպաններ են եղել դերասանուհիներ Անժելինա Ջոլին և Միսակո Կոնոն, դերասան Մայքլ Դուգլասը, Նորվեգիայի թագաժառանգ Հաակոն Մագնուսը և այլք: ArmAr. am


Մարտ 18, 2010թ. 10:40

ԿԺԴՀ- ի պետպլանի նախագահին մահապատժի են ենթարկել` մեղադրելով ֆինանսական դիվերսիայի մեջ: «Ռոյթր» գործակալության փոխանցմամբ, նախկին չինովնիկին գնդակահարել են անցյալ շաբաթ: Պակ Նամ Կին եղել է ԿԺԴՀ-ում 2009թ. ֆինանսական ռեֆորմի հեղինակը, որով պիտի կասեցվեր ազգային արժույթի արժեզրկումը և բնակչության սրընթաց աղքատացումը: Սակայն ռեֆորմը ճիշտ հակառակ արդյունք է տվել: Շատ փորձագետներ հավատացած են սակայն, որ նա քավության […]


Մարտ 18, 2010թ. 10:13

1988թ. մարտի 17 Տեղի ունեցավ ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեի լիագումար նիստը, որը հավանության արժանացրեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը` մարզը Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին: 1988թ. մարտի 24 Ընդունվեց ԽՍԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի «1988-1995թթ-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին» որոշումը, որում նախատեսվում են միջոցառումներ` […]


Մարտ 18, 2010թ. 09:30

Ս.թ. մարտի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ընդունեց քաղաքավարության այցով ՀՀ դեսպանություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման սկզբում Նիկոլայ Բորդյուժան, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ քաղաքական գործչի եւ դիվանագետի անցած երկարամյա ուղին եւ ձեռք բերած փորձը կօգնեն իր պատասխանատու աշխատանքում եւ կնպաստեն […]


Մարտ 18, 2010թ. 09:00

Գարեգին Բ Կաթողիկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երեկ այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի: Կիրիլ Պատրիարքի կարճատև աղոթքից հետո երկու հովվապետերը իրենց ողջույնի խոսքն ուղղեցին  Ռուս եկեղեցու համայնքի ներկայացուցիչներին` իրենց օրհնությունը բաշխելով նրանց: «20-րդ դարասկզբին Քանաքեռի բարձունքին կառուցված այս աղոթաբույր եկեղեցին տարիներ շարունակ հոգևոր սնունդ է մատակարարում ինչպես ռուս հավատացելոց, այնպես […]


Մարտ 17, 2010թ. 20:22

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել  Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում և իր ելույթի զգալի մասը նվիրել է պաշտոնական Երևանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին: Նա իր խոսքում Հարավային Կովկասը բնութագրել է որպես Երկրագնդի ամենաթեժ կետ։ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին անդրադարձել են գերմանական լրատվամիջոցները, փաստելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  շեշտել է, որ […]


Մարտ 17, 2010թ. 19:56

Թուրքիայում որոշել են դիվանագիտորեն մեղմել երկրի վարչապետ Էրդողանի` «Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու» մասին լոնդոնյան հայտարարությունը: Հանդես գալով Թուրքիայի վարչապետի անհավասարակշիռ հայտարության դեմ թուրք քաղաքական գործիչները սկսել են հրապարակավ  քննադատել վարչապետին, գիտակցելով, որ երկրի բարձրաստիճան ղեկավարի  կողմից հնչած նման հայտարությունը լրջորեն վտանգում է Թուրքիայի, առանց այն էլ երերացող վարկը: Աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար […]


Մարտ 17, 2010թ. 19:27

Ինչպես տեղեկացնում են ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին Կալիֆորնիայի հայ գրողների միությունից,  մարտի 11ին, Լոս Անջելեսում, իր մահկանացուն կնքեց անվանի գիտնական, արևելագետ, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Արևելագիտական Ինստիտուտի գիտաշխատող, թուրքագիտության բաժանմունքի հիմնադիր Երվանդ Ղազարի Սարգսյանը: Պրֆ. Դր. Երվանդ Սարգսյանը երկար տարիներ իր բեղմնավոր պատմագիտական ու մանկավարժական գործունեությամբ նպաստել է ազգային գիտակցության արթնացմանն ու ամրապնդմանը մեր սերունդների գիտակցության մեջ: […]