18 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 18, 2009թ. 15:38

Ինչո՞ւ  Ժառանգությունը  մերժեց  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և երեկ չներկայացավ   Կարեն Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների   վերաբերյալ կայացած քննարկմանը: Ժառանգություն կուսակցության  խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց օրերս ԱԺ-ում ԱԳ նախարարի կողմից հնչեցրած այն միտքը, որ արձանագրությունում որևէ կետ չի փոխվելու, և այն միայն իրազեկման համար է շրջանառության մեջ դրվել: […]


Սեպտեմբեր 18, 2009թ. 15:16

Մեր այն հարցին, թե կընդգրկվի՞ արդյոք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատմական հարթությամբ զբաղվող հանձնաժողովում, որը որոշ քաղաքագետների պնդմամբ քննարկելու է նաև ցեղասպանության հարցը, վերջինս պատասխանեց.


Սեպտեմբեր 18, 2009թ. 15:13

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ անցկացվող քննարկումներն առավել ակտիվ համարեց, սակայն միաժամանակ կանխատեսեց, որ այսուհետ Հայաստանում անցկացվող քննարկումները ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:


Սեպտեմբեր 18, 2009թ. 12:47

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և Հայաստանում ու Թուրքիայում սկսված քննարկումներից:


Սեպտեմբեր 18, 2009թ. 12:43

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է ԱՄՆ դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում և Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չեն տեղակայվելու:


Սեպտեմբեր 18, 2009թ. 12:25

Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Դեյվիդ Լ. Ֆիլիպսը «Զաման» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին և հույս հայտնել, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ոչ թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների պահանջները բավարարելու համար, այլ հանուն սեփական շահերի:


Սեպտեմբեր 18, 2009թ. 12:19

Անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ Գարիբօղլուն գտնվում է Հայաստանում, հետագայում, սակայն, դա հերքվեց։ Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայում կատարված աղմկահարույց սպանության հեղինակ Ջեմ Գարիբօղլուն հանձնվել է Թուրքիայի ոստիկանությանը: Նա չի եղել Հայաստանում և այս ընթացքում գտնվել է իր տանը:


Սեպտեմբեր 18, 2009թ. 10:15

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում են նախագահի լրատվական […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 18, 2009թ. 10:00

Այս տարի մեր երկրում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը: Սեպտեմբերի 19-ին Երևանի սիրահարների այգում տեղի կունենա օրվա տոնակատարությունը:


Սեպտեմբեր 18, 2009թ. 09:00

«Trend» գործակալության հաղորդած տեղեկատվության համաձայն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, թե շուտով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Իսկ հարցին, թե` համանախագահի պաշտոնում ո՞վ կփոխարինի Մերզլյակովին, Դորոխինն ասել է.« Այս պահին այդ հարցը դեռ շարունակում է մնալ բաց»: armarlur.com