24 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 24, 2009թ. 13:00

Հոկտեմբերին Անթալիայում անցկացվելու է «Գոլդեն օռանջ» միջազգային ֆիլմերի 46-րդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, արդեն իսկ ընտրվել են Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակից ֆիլմերը, որոնք 12-ն են և ներկայացնում են Եվրոպան և Ասիան:

Ըստ թուրքական լրատավամիջոցների, մրցույթին մասնակցելու են ֆիլմեր Բուլղարիայից, Անգլիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Չեխայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնցից ընտրվելու է միայն հինգը:


Սեպտեմբեր 24, 2009թ. 12:24

Մեկի հարամը հաջողի, մյուսի հալալը կորուսի Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 12:00

Այսօր Մոսկվայում կմեկնարկի միջազգային գիտաժողով` «Ռուսաստանի և իսլամական աշխարհի փոխազդեցությունը» թեմայով: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, գիտաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ԱՊՀ, արաբական երկրներից քաղաքական և հոգևոր գործիչներ, ինչպես նաև Եվրոպայում մահմեդական համայնքների ներկայացուցիչներ:


Սեպտեմբեր 24, 2009թ. 11:19

Եթե մեկ-երկու տարի առաջ Արցախում քաղավիացիայի վերականգնման հեռանկարների մասին խոսում էինք անորոշ ապագայի շեշտադրումներով, ապա վերջերս այդ հեռանկարը սկսել է ավելի իրատեսական դառնալ. ԼՂՀ Ազգային ժողովին է ներկայացվել ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծը, իսկ Ստեփանակերտում արդեն մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները:


Սեպտեմբեր 24, 2009թ. 11:00

Վահրամ Միրաքյան

Ադրբեջանական դպրոցներում պետության նախաձեռնությամբ սկսվել է այսպես կոչված «Խոջալուի արդարություն» միջազգային նախաձեռնության աջակցության ակցիա:

«Խոջալուի արդարություն» ակցիայի նախաձեռնողը Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է, իսկ նախաձեռնության նպատակը «Խոջալուի ցեղասպանության» մասին Եվրոպայի և Իսլամական Կոնգրեսի անդամ պետությունների դպրոցականներին տեղեկացնելն է:


Սեպտեմբեր 24, 2009թ. 10:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Նյու Յորքյան բոլոր հանդիպումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքիայի վարչապետի ելույթներում նույն շեշտադրումներն են: Իսկ ղարաբաղյան թեման այդպես էլ չի դադարում հնչեցվել նրա կողմից:


Սեպտեմբեր 24, 2009թ. 10:00

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում չէին հնչում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորիս անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների` հայկական երաժշտարվեստը զրկելով միայն իրենց հատուկ ելևէջներից ու հմայքից: Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլեջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթե չկային ազգային նվագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր նրբերանգից: