Բաքվում դատարանի որոշմամբ Ադրբեջանի չորս և Լիբանանի երկու քաղաքացիներ միջինը 12-ից 15 տարի ազատազրկման են ենթարկվել «Հզբալլահ» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու համար: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը: Քննությամբ պարզվել է, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրել է պայթեցնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Դա են վկայում հետաքննության ժամանակ հայտնաբերված թիրախ հանդիսացող կառույցների […]
6 Հոկտեմբեր 2009
«Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները: Դա ռեալ, առարկայական վտանգ չի ենթադրում»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանն ու ԱԱԽ քարտուղարի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը: Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին ասացին, թե սահմանի բացմամբ չկա որևէ տեսանելի խնդիր` ազգային անվտանգության առումով: Ռ. Մխիթարյանը նկատեց, […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե «Ղարաբաղյան կողմը բանակցություններից դուրս եկավ հենց հայկական կողմի ցանկությամբ», ապա հավելել` «Այսօր արդեն միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ ԼՂՀ-ին կրկին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու համար»: Փաստորեն, համանախագահ Ֆասյեն ակնարկեց, թե բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունն այլևս պայամանվորված է լինելու նաև […]
Հայաստանը վճռական է առաջ շարժվել և հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու կոչ է անում Անկարային նույնպիսի քաղաքական կամք ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք վճռական ենք եղել ողջ գործընթացի ընթացքում և այժմ մենք վճռական ենք շարժվել առաջ: Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին, առաջիկա ամիսներին թուրքական […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, […]
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եվրոպական մի շարք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստան -Թուրքիա հարաբերություններին, միաժամանակ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Ըստ նրա` Քիշինևում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացին: Գյուլը […]
Ստեփանակերտ, 5 հոկտեմբերի 2009թ. Թանկագին ուսուցիչներ Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Եվ ես ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ, մեծարանքի ու երախտիքի ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Ձեր աշխատանքն իրավացիորեն արժանի է բարձր գնահատանքի ու խոնարհումի: Մենք բոլորս ժամանակին եղել ենք աշակերտներ եւ մինչեւ այսօր էլ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու մեր ուսուցիչներին: Դպրոցական […]
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կստորագրվեն: Ըստ նախատեսվածի`Բեռնի կառավարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հանդես է գալու որպես միջնորդ կողմ: Փաստաթղթերը ստորագրելու են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այդ նպատակով Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը շաբաթվա վերջին կժամանեն Շվեյցարիա: Փաստաթղթերի ստորագրումից հետո դրանք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Armar.am
Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ: Նախագահ Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների […]




