6 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 6, 2009թ. 17:09

Մոսկվայի հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Նշելով, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանների «դե յուրե» ճանաչում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանության քննարկման համար հանձնաժողովի ստեղծում, նկատի ունենալով, որ այս փաստաթղթերը թուրքական պետության քաղաքականության լոկ մի մասն […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 17:00

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:56

Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան  2009թ. սեպտեմբերի 21-25-ը անց է կացրել հասարակական կարծիքի հարցում Երևանի 1000 բնակիչների շրջանում: Հարցումը  նպատակն ուներ  պարզել, թե ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում  հայ-թուրկական գործնթացներին: Հարցման մասնակիցներն արտահայտել են իրենց կարծիքները երկու հարցի շուրջ. ա. արդյոք,  կո՞ղմ են  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը բ. ինչպե՞ս են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը Հարցման մասնակիցների 52.4% դեմ […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:30

«Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը» հարցը կարող է հռետորական թվալ: Սակայն որքան էլ ասենք, որ հայրենիքը սահմաններով և քարտեզներով չի որոշվում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր երկրի սահմանները: Սակայն ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների եթերում հատկապես եղանակի տեսության ժամանակ մեզ է ներկայացվում մեր հայրենիքի սահմանների սխալ քարտեզ` թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Դեռ անցած տարի մի […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:20

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում օրերս տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն  իր խոսքում երախտագիտություն է հայտնել այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանն աջակցած աստղաշենցիներին եւ նշել, որ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հերոսների անմահ հիշատակը միշտ վառ պահելը յուրաքանչյուր արցախցու պարտքն է եւ հանդիսանում […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:03

Հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Աշոտ Ղուլյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել նրա շիրմաքարին: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Հոկտեմբեր 6, 2009թ. 16:00

Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հարցում զիջողականության դեմ երեկ յուրահատուկ ակցիա էին կազմակերպեր ՀՀ և ԼՂՀ տարբեր շրջանների երիտասարդներ: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք սրբավայրերում ժամը 17:00-ին տեղի ունեցավ հավաքական աղոթք, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Գայանե վանքում, Դադիվանքում, […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 15:27

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Սպայի տանը ուսուցիչների մասնագիտական օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է տեղի ունեցել: Նվերներ են ստացել ոլորտի երախտավորները, նաև այն կրթօջախները, որոնք անցած ուսումնական տարում լավագույնն  են ճանաչվել: Տոնական օրվա առթիվ հանրապետության  ուսուցիչներին շնորհավորելու էին եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Տոնական օրն առանց պարգևների […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 15:03

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, Քիշնեւում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, համանախագահները Երեւանից Բաքու էինք եկել համաձայնեցված առաջարկությամբ, իսկ Ադրբեջանի նախագահը նույնպես տվել է համաձայնությունը: Քիշնեւյան հանդիպմունը տեղի է ունենալու ԱՊՀ պետությունների ղեկավարների […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 15:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել համանախագահների և նրանց ուղեկցող անձանց հետ: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին` համանախագահ նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը […]