ԱՄՆ-ի Արմենիան Միրոր–Սփեքթեյթոր» («The Armenian Mirror-Spectator) անգլալեզու հայկական թերթն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ու նշել, որ հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումն այդ գործընթացի վրա չի ազդել: «Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում չպետք է տուժի, և մենք ակտիվորեն շարունակելու ենք մեր գործունեությունը»,- թերթը մեջբերել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան […]
23 Հոկտեմբեր 2009
Ադրբեջանական Bakililar.az կայքի հաղորդմամբ, Թուրքիայի Տարսուս քաղաքում հրդեհվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունը խորհրդանշող մանկապարտեզը: Այրվել են խաղալիքներն ու խաղահրապարակները: Թուրքիայի իրավապահ մարմինները միջոցառումներ են ձեռնարկել կազմակերպիչներին գտնելու համար: ArmAr.am
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Սլովակիա այցի շրջանակներում […]
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով Անկարայում է։ Նա իր թուրք պաշտոնակցի` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ միասին քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այնպես էլ՝ կովկասյան տարածաշրջանի խնդիրները։ Կողմերը խոսել են նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Նազարբաևը խոստացել է, անհրաժեշտության դեպքում, իր աջակցությունը ցուցաբերել սկսված գործընթացում։ Նա համակարծիք է թուրքական կողմի այն տեսակետին, որ […]
Հայ-թուրքական արձանագրությունների մասին Թուրքիայի խորհրդարանում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթի ամբողջական տեքստը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում, պարզաբանումներ տվեց Հայասատանի հետ ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների հաստատման» արձանագրությունների մասին: Մեջլիսի նիստը եղել է կիսափակ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ օրը թուրքական թերթերը հրապարակեցին […]




