17 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 17, 2009թ. 12:09

«Ազատագրված տարածքներ» տերմինը ժամանակավրեպ է, և անիմաստ է այն այլևս գործածելը: Դրանք պետք է անվանել  Արցախի ոչ խիտ բնակեցված տարածքներ:  Կա Արցախի Հանրապետություն` իր ներկայիս տարածքով, որի որոշ մասը դեռ ազատագրելու կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, երբ նրան խնդրեցինք խոսել ազատագրված տարածքների ռազմավարական կարևորությունից: -Այդ տարածքները նախ և առաջ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 10:00

-Հայ թուրքական սահմանի բացումը երբեք չի կարելի կապել Ցեղասպանության և Արցախյան  հարցի լուծման հետ, որովհետև մենք վերականգնել ենք պատմական արդարությունը, հողեր չենք զավթել, այլ ազատագրել ենք: Երբ աշխարհն այս տարբերությունը հասկանա` այլ կերպ կմոտենա Արցախի հարցին: Մենք երբեք զավթիչի դերում չենք եղել, մենք ժողովուրդ ենք, որը գնահատում է խաղաղությունը, կռվարար չէ, այլ պարզապես Արցախի պատերազմում […]


Նոյեմբեր 17, 2009թ. 09:15

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ծայրամասում  օրերս ական էր հայտնաբերվել։ Ճիշտ է, այն արդեն վնասազերծված է, սակայն հարց է ծագում` ինչպե՞ս էր այդ ականը հայտնվել այդտեղ։ Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացանք, որ  դեռևս  անցած դարի 30-40-ական թվականներին այդ տարածքում  խորհրդային բանակի հրաձգարան է եղել։ Եվ այդ տարածքում ականներ էլի են հայտնաբերվել, որոնք, ինչպես այս դեպքում, վնասազերծվել են։ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 09:00

Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Տոնը կարծես թե ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը: 1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ օրն ինը ուսանող մահապատժի ենթարկվեց։ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 08:45

Բաքվում մի ամբողջ ընտանիք սպառնում է դիմել ինքնասպանության: Այս մասին հայտնում է  «Նովոստի Ազերբաջանա» պարբերականը: Ըստ մեր ստացած տեղեկատվության, ընտանիքն այս ծայրահեղ քայլին է դիմել` պահպանելու համար իր բնակարանը. իշխանությունների որոշմամբ շենքը համարվում է վթարային ու ենթակա է փլուզման: Մինչդեռ դատարանում հարցի շուրջ ընթացող գործը սառեցվել է բնակիչների բողոքների հիման վրա, ու շենքն այդպես էլ […]