Իսրայելի կառավարության կոշտ քաղաքական կուրսը հիմնական հիմնախնդիրն է, որ խոչընդոտում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը եւ հանգեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությանը, ըստ թուրքական «Զաման» թերթի` Մադրիդում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` իսրայելական կառավարությունը մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում` սպառնալով կամ ուժ գործադրելով: Թուրքիայի եւ Իսրայելի դիրքորոշումները խաղաղ գործընթացի վերաբերյալ տարբեր են` նկատի […]
17 Նոյեմբեր 2009
«Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15- ին մարդ է զոհվել, հայտնի է դարձել «Էկոլուր»-ին: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հկ- ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատողի զոհվելու վայրի վրա, […]
Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր: Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորեց բուժծառայողի դերը զինված ուժերում, ապա նշեց, որ արցախյան […]
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ: Հանդիպման […]
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքները:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները շրջագայում են երկրով մեկ և բնակչությանը ծանոթացնում ժողովրդավարական բարեփոխումների հետ: Պատգամավոր Հուսեին Չելիքն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում հարկավոր է զարգացնել ժողովրդավարական ազատությունները, ինչը, ըստ նրա, քրդական հարցի կարգավորման միակ ճանապարհն է, ավելին, վերջ կդնի ահաբեկչությանը: Նա հայտարարել է. […]
Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ բացատրություններ է տվել պետնախարար Էգեմոն Բաղըշը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիան այսօր փորձում է ակտիվ քաղաքականություն վարել և հարևանների հետ չունենալ ոչ մի խնդիր: Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ քայլեր են կատարվել Հայաստանի, Սիրիայի և Իրաքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Բացի այդ, շեշտել է, որ մինչ տարվա վերջ նախատեսված է Եվրամիության […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կձեռքբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան: GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: […]
Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բնակաչությանը` զգոն լինել և խոզագրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում անցնել բուժզննում: Այսօր Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 73-ի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, խոզագրիպից հիմնականում մահանում են խրոնիկական հիվանդները, հղի կանայք և երեխաները: Ներկա պահին Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է 250 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում է վերակենդանացման բաժնում […]
Օրերս Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը, վերադառնալով Բաքվից, ուր գտնվում էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի 60-ամյակին նվիրված միջոցառումների առիթով, իր գոհունակություն է հայտնել կատարած այցից։ Նա ասել էր, որ իր այցի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեց, թե որքան խորն են միասնության կապերը երկու ժողովուրդների միջև։ Որպես երկարամյա բարեկամության արգասիք՝ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվում վրացական […]




