17 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 17, 2009թ. 15:55

Մահացել է Խորհրդային Միության հայաստանաբնակ հերոսներից վերջին 103-րդը` Սուրեն Սարգսյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարգսյանների ընտանիքին եւ մերձավորներին:


Նոյեմբեր 17, 2009թ. 15:45

Այսօր ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար: Առաջին դասընթացին ներկա էին երկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին: […]


Նոյեմբեր 17, 2009թ. 15:17

Թուրքերը շարունակաբար փորձում են աշխարհին հավատացնել` միաժամանակ իրենք էլ իրենց ասածին  հավատալով, թե Ուրարտուն կարող է ինչ-ինչ կապ ունենալ միայն միջնադարում Հայկական լեռնաշխարհ ներթափանցած իրենց քոչվոր նախնիների հետ: Սա հայկական մշակույթը յուրացնելու թուրքական հայտնի ձեռագիրն է: Բայց, դե, օդում հնչած նման  անպատասխանատու հայտարարություն բավարար հիմք չի կարող հանդիսանալ հայկական մշակույթի յուրացման համար:  Այսօր թուրքերը բավական […]


Նոյեմբեր 17, 2009թ. 15:02

Ադրբեջանի բանակում  անասելի չափերի է հասել սպանությունների թիվը: Սարսափելի դեպք գրանցվեց Նախիջևանի զորամասերից մեկում` նոյեմբերի 6-ին. 10 ամսվա ծառայող զինվորը դաժանորեն  սպանել էր իր ծառայակից Էլխան Գուլիևին: Հարուցվել է քրեական գործ: Սակայն այս դեպքից օրեր անց գրանցվեց հերթական դեպքը: Նոյեմբերի 14-ին ինքնաձիգով ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի մեկ այլ զինվոր` 1991թ. ծնված Զաքիր Բաբաևը: Դարձյալ […]


Նոյեմբեր 17, 2009թ. 14:43

Թուրքիայի Իզմիր քաղաքում սկսվել է պատվավոր հյուպատոսների 9-րդ համագումարը, որին մանակցում են 80 երկրների հոգևոր ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանից: Համաշխարհային տարբեր կրոնի ներկայացուցիչները համագումարում հանդես են եկել խաղաղության կոչով: Ըստ նրանց, դա հնարավոր է միայն ազգերի համագործակցության միջոցով: Հանդիպմանը քննարկվել են ինչպես կրոնական, այնպես էլ տնտեսական և սոցիալական բնույթի հարցեր: Համագումարին ավելի ուշ միանալու է […]


Նոյեմբեր 17, 2009թ. 14:41

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումը ընդունելի չէ Ադրբեջանի համար»: Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ջամիլ Հասանլիի կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ձեռնտու է Հայաստանին: Ըստ պատգամավորի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելուն […]


Նոյեմբեր 17, 2009թ. 14:36

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել վարույթ հարուցել դեղորայքի շուկայում գործող առավել խոշոր 19 ընկերությունների դեմ։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում դեղերի շուկայում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ բարձրացել են հատկապես հակավիրուսային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետի դեղորայքի գները, ինչի հետևանքով անհավասար մրցակցային դաշտ է ստեղծվել և արձանագրվել են մրցակցային օրենսդրության խախտումներ։ Վերոնշյալ 19 […]


Նոյեմբեր 17, 2009թ. 14:26

Ադրբեջանական լրատվամիջոցների ձեռագիրն է`  իրենց «ազգային» նկարագրին հարիր դրսևորումները վերագրել մեզ` հայերիս։ Այսօր ադրբեջանական day.az կայքում հերթական հակահայկական ապատեղեկատվությունն  է զետեղվել, համաձայն որի, իբր թե հայերս, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներում  ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, այս դեպքում` Աղդամի գերեզմանոցը, որն՝ ըստ day.az-ի,  200 տարուց ավելի պատմություն ունի։ Ավելին, ըստ վերոնշյալ ադրբեջանական լրատվամիջոցի` գերեզմանոցի  քարերն ու վանդակաճաղերը […]


Նոյեմբեր 17, 2009թ. 13:00

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Երկրի ղեկավարը շնորհավորել է անվանի երգահանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ. տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: ArmAr.am


Նոյեմբեր 17, 2009թ. 12:10

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին լայն սպառման մի քանի ապրանքային շուկաներում մրցակցային կանոնների խախտման և բացահայտման միջոցառումների, ինչպես նաև դեղորայքի շուկայում վարույթ հարուցելու մասին հարցեր: Սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի և շաքարավազի […]