«Հայկական կողմը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո չպետք է գնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ»,- «Արցախ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը: Նրա կարծիքով, հայկական կողմը Ալիևի հայտարարություններից հետո պետք է դիմեր միջնորդներին` նշելով, […]
24 Նոյեմբեր 2009
Վահրամ Միրաքյան Ըստ որոշ մասնագետների,[1] հակառակորդի նկատմամբ տեղեկատվական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քարոզչության 3 հիմնական կանոնների իրագործում: Ստորև կնշենք այդ կանոնները. ապաբարոյականացնել հակառակորդի հանրությանը, հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն, անել ամեն ինչ` հակառակորդի մոտ սեփական անհաղթ ուժի մասին համոզմունք ձևավորելու համար: Փորձենք քարոզչության այս երեք կանոնները դիտարկել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվաքաղաքականության […]
«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, […]
«Անձի ներքին ազատության սպառնալիքի դեպքում մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն սեփական անձի նկատմամբ, և ի հայտ են գալիս հոգետրավմատիկ իրավիճակներ` համապատասխան պարանոյիկ դրսևորումներով»: Նման պարանոյաներով ու պաթոլոգիկ երևույթներով էլ հենց մասնագետները բացատրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հոգեկան վիճակը: Ի՞նչ հիվանդությամբ է տառապում որդի Ալիևը: Մեզ հետ զրույցում հոգեբան Հրայր Ավանեսյանը մասնագիտորեն ներկայացրեց […]
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին: ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր ՌԴ է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում, որը կկայանա Ուլյանովսկ քաղաքում, քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և Ղարաբաղյան հիմնահարցը: «Ուլյանովսկում կայանալիք Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևը հանդիպումը կդառնա ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակությունը: Այս տարի երկու երկրների առաջնորդներն […]
Հռոմում գտնվելու ընթացքում Է. Նալբանդյանն այցելել է նաև Վատիկան, որտեղ հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ: Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն: […]
Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Իտալիայի Սենատ, որտեղ հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին: Վերջինիս խնդրանքով Է. Նալբանդյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Սենատում ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել […]
Նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և […]
Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը։ Մխիթար Մնացականյանը ծնվել է 1950թ. հունիսի 16-ին Սևան քաղաքում։ Նա բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր […]




