26 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 26, 2009թ. 12:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: ArmAr.am


Նոյեմբեր 26, 2009թ. 12:16

Նոյեմբերի 19-ին  հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեցին Սահմանադրական դատարան: Համաձայն Հայաստանի օրենսդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վավերացման համար դրանց քննարկումը: Արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին, երկու կողմերը հրապարակավ պարտավորվել էին «իրենց բոլոր հնարավոր ջանքերը գործադրել»` արձանագրությունները «խելամիտ» ժամկետում վավերացնելու համար: […]


Նոյեմբեր 26, 2009թ. 11:37

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ ԱԳՆ հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) […]


Նոյեմբեր 26, 2009թ. 11:36

Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմեդին Իսանօղլուն հայտարարել է, որ չնայած թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած  ճգնաժամին, այնուհանդերձ, Թուրքիան պետք է շարունակի  հանդես գալ որպես միջնորդ կողմ` Սիրիայի և Իսրայելի միջև ընթացող բանակցություններում: Իսանօղլուն խոսելով  թուրք-իրանական մերձեցման մասին, կարծիք է հայտնել, թե դա ևս կարևոր գործընթաց է, քանի որ և Թուրքիան, և Իրանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ […]


Նոյեմբեր 26, 2009թ. 11:20

ՀՀ ԱԳ նախարար   Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի կառավարության հրավերով գտնվում է Ճապոնիայում: Նա հանդիպում ունեցավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ: Հանդիպման ժամանակ երկու նախարարները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, ներառյալ երկկողմ հարաբերություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր: Կողմերը շեշտեցին Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը` համագործակցության տարբեր ոլորտներում […]


Նոյեմբեր 26, 2009թ. 10:00

Թուրք-իսրայելական լարվածությունը թուլացնելու նպատակով, մի քանի օր առաջ Թուրքիա էր ժամանել Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինիամին Բեն Էլեզիրը։ Վերջինս Թուրքիայում հայտնել է, որ Իսրայելը կողմ է, որ Թուրքիան շարունակի Իսրայել-Սիրիա հարաբերություններում հանդես գալ որպես միջնորդ կողմ, սակայն մեկ պայմանով, որ Թուրքիան պահպանի իր անկողմնակալությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, […]


Նոյեմբեր 26, 2009թ. 09:30

ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև հայտարարության ամբողջական տեքստը. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական […]