26 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 26, 2009թ. 17:09

Այսօր  ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարեւոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով: Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, և գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման […]


Նոյեմբեր 26, 2009թ. 16:40

Ռուսական գործակալության և հայ-ադրբեջանական տեղեկատվական նոր ճակատամարտի մասին Ամիսներ առաջ հայկական բլոգերական խմբերի պահանջով և համագործակցությամբ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխեց Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Բնականաբար, նոր տեղեկություններում և քարտեզներում Արցախը ներկայացված է որպես հայկական տարածք: (Դրանց ավելի մանրամասն  կարելի է ծանոթանալ  հոդվածի վերջում […]


Նոյեմբեր 26, 2009թ. 16:18

Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը  դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է ԼՂՀ  դատախազության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Դուք իրականացնում եք մեր երկրում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության չափազանց կարեւոր ու պատասխանատու առաքելությունը: Եվ ձեր սկզբունքային, բարեխիղճ ու արհեստավարժ աշխատանքով են նաեւ պայմանավորված մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները: Դատախազության […]


Նոյեմբեր 26, 2009թ. 15:55

ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ,  ընդունել է ուղերձ` ուղղված համայն հայությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս տարվա հանգանակված միջոցները հիմնականում կուղղվեն Արցախի վաղեմի վարչական ու մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքի վերականգնմանն ու զարգացմանը: Դեռևս մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 16-19-ը, «Հայաստան»Համահայկական Հիմնադրամը նույն այդ նպատակով Եվրոպայի երկրների […]


Նոյեմբեր 26, 2009թ. 15:42

Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում անցկացված խորհրդարանական լսումներ: ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ այս լսումները տեղի են ունեցել մի քանի ՀԿ-ների` կառավարությանը ներկայացրած դիմումի համաձայն: Լսումների ընթացքւմ ՀՀ Ազգային ժողովի մարդու իավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]


Նոյեմբեր 26, 2009թ. 15:29

«Տեղական արդյունաբերությունը, մասնավորապես, արդյունաբերական մեր գործառույթները, բարվոք վիճակում չեն և հեռու են բավարար լինելուց»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը կիսեց  «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանը տնտեսական հետընթացի հիմնական նշան է համարում համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության մասնաբաժնի նվազումը: ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինն այժմ կազմում է 22 %: Արդյունաբերական […]


Նոյեմբեր 26, 2009թ. 15:13

Ադրբեջանցի տնտեսագետ Օքթայ Ախվերդիևի խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել Ադրբեջանի պետբյուջեի վրա: 2009թ. բյուջեն կկատարվի 85%-ով, իսկ բյուջեի պակասորդը կկազմի ավելի քան մեկ միլիարդ մանաթ (1.2 մլրդ դոլար): Իսկ տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գուբադ Իբադօղլուն նշել է, որ 2010թ. բյուջեի նախագծում եկամուտները նվազել են և նավթային, և ոչ նավթային, և բանկային ոլորտներում: ArmAr.am


Նոյեմբեր 26, 2009թ. 15:05

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած  Ֆրանսիայի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիաս Բատային և Ռոլանդ Բլյումին:    Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը: Ողջունելով եվրոպացի գործընկերներին` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական, ինչպես նաև` զարգացող տնտեսական […]


Նոյեմբեր 26, 2009թ. 14:35

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ զարգացող քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի և Անկարայի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում էին տարանջատել երկու գործընթացները, այնուամենայնիվ, իրականում դա անհնար էր անել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս փաստացի համադաշնության դիրքերից: «Մեկ […]


Նոյեմբեր 26, 2009թ. 13:12

Ավարտվել է Լեհաստանի Պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի այցն Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ նա հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Սաֆար Աբիևեին: Բանակաշինության հարցերը քննարկելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր լեհ գործընկերոջը պատմել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին: «Հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ վտարվել են հայրենի հողերից, իսկ բանակցությունները, որ արդեն 15 տարի […]