28 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 28, 2009թ. 16:10

«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Այսօր հայատարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական […]


Նոյեմբեր 28, 2009թ. 15:55

«Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»: Այսօր ՀՀԿ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 15:54

ՀՀԿ 12–րդ համագումարում մեկնարկեց  կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրության քվեարկությունը։ Ասենք, որ ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Կուսակցության խորհրդի որոշմամբ, Հանրապետականի գործադիր մարմնի անդամների թիվը 12-ից դարձել է 14։ Գործադիր մարմնի ներկայիս 12 անդամների թեկնածությունը մնացել է անփոփոխ։ ArmAr.am


Նոյեմբեր 28, 2009թ. 15:52

ArmAr.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Ռեգնում» գործակալությունում հրապարակված` Հայկարամ Նահապետյանի «ԱՄՆ-ի մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1919-1988 թթ.»  թեմայով ուսումնասիրությունը: 1918 թվականին ԱՄՆ-ն արդեն գերտերություն էր համարվում, իսկ ամերիկյան միսիոներները, զինվորականները, դիվանագետները և լրագրողները  հավատարմագրված էին շատ պետություններում, այդ թվում նաև` Անդրկովկասի պետություններում: Առաջին աշխարհամարտին նվիրված փարիզյան խաղաղ համաժողովում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Լլոյդ Ջորջի և […]


Նոյեմբեր 28, 2009թ. 15:45

Սիրելի’ հանրապետականներ, Հարգարժա’ն հյուրեր, Տիկնա’յք և պարոնա;յք, Ուղիղ երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունենալով ձեր առջև` ես անդրադարձա լրջագույն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնցով լի էր աշխարհն այն ժամանակ և այն քայլերին, որոնք ըստ իս պետք է ձեռնարկեր մեր երկիրը` դրանց դիմագրավելու և Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ երկիր դարձնելու համար: Այդ մարտահրավերներն ու […]


Նոյեմբեր 28, 2009թ. 15:14

Ինչպես տեղեկացնում է 1նյուզ.ազ լրատվական կայքը, Ադրբեջանում թմրանյութերի հանդեպ հետաքրքրությունը չի պակասում: Չնայած թմրանյութերի, հոգեմետ և քիմիական նյութերի դեմ պայքարի պետական հանձնաժողովի գործունեությանը, այս տարի հանրապետության տարածքում արձանագրվել է թմրանյութերի հետ կապված 2784 փաստ, իրացման` 1078 դեպք: Թմրանյութերի անօրինակ շրջանառություն արդյունքում ձերբակալվել է 1574 մարդ: Դրանցից  69-ը արտասահմանցիներ են եղել: Բռնագրավվել է 1.933 տոննա թմրանյութ, […]


Նոյեմբեր 28, 2009թ. 14:36

Հակահայկականության ու հակաֆաշիզմի ուղղությամբ մասնագիտացած ադրբեջանցի քաղաքագետներից մեկը վերջին օրերին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե հնարավոր է Ադրբեջանը հարված հասցնի Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, այն էլ այնպիսի հարված, «որ հայերը փառք տան Չեռնոբիլի դեպքերին»: Նման խելացնոր հայտարարությանն իր հոդվածներից մեկում հակահարված է տվել վերլուծաբան Իվան Ռատցիգերը` նշելով, որ դեռ  կարճ ժամանակ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 13:58

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարևոր նշանակություն ունի»։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության […]


Նոյեմբեր 28, 2009թ. 13:21

ՀՀ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»։ Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության […]


Նոյեմբեր 28, 2009թ. 13:12

Երեկ երեկոյան վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող «Նևայի ճեպընթաց» գնացքը: Ինչպես հաղորդում է ռուսական Ռիա-Նովոստի գործակալությունը, ուժեղ պայթյունի արդյունքում գնացքի չորս վագոններ դուրս են եկել երկաթգծից, ինչի արդյունքում զոհվել է մոտ քառասուն ուղևոր: Ավելի քան հարյուր մարդ  մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի փրկարար ծառայությունը հայտնում է, որ ներկայումս անհայտ է մոտ […]