28 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 28, 2009թ. 13:05

Գրեթե բոլոր վերլուծաբաններն ընդգծում են այն հանգամանքը, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ կատարելիք պաշտոնայցի ընթացքում, նախագահ Բարաք Օբամային փոխանցելու է երեք կարևոր հաղորդագրություն, որոնք հիմնականում վերաբերում են իրանական խնդրին. բոլոր երկրներեն էլ կարող են միջուկային տեխնոլոգիաներ ունենալ խաղաղ նպատակներով, միջուկային զենքերը սպառնում են աշխարհի ու մեր տարածաշրջանի բնակչությանը, 3. դիվանագիտության և երկխոսության համար […]


Նոյեմբեր 28, 2009թ. 12:03

Գուրգեն (Գրեգ) ՍԱՐԳՍՅԱՆ Կանադայում գործող «Զորյան»   ինստիտուտի նախագահ Ներկա պայմաններում, հաշվի առնելով, որ սահմանների որոշումը որեւէ ինքնիշխան պետության իրավունքն է, որ Հայաստանի առաջնորդները երբեք չեն ակնարկել Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալու մասին, և որ Ղարաբաղյան հակամարտությունն ուղղակիորեն մաս չի կազմում արձանագրությունների, վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերանայելիս մեզ որպես քննության թեմա է մնում միայն «պատմական հարթությամբ զբաղվող […]


Նոյեմբեր 28, 2009թ. 12:00

Երևանի Մարզահամերգային համալիրից ArmAr.am-ի թղթակիցը հայտնում է, որ  այս պահին համալիրի մեծ դահլիճում  ընթանում է Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը: Ինչպես և ենթադրվում էր, համագումարին ներկա է քաղաքական ողջ վերնախավը: Համագումարը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, որը ողջունեց ներկա բոլոր հյուրերին,   կուսակցության ներկայացուցիչներին: Ինչպես միշտ, այս անգամ ևս չխախտվեց ավանդույթը. հնչեց հայ առաքելական եկեղեցու Արարատյան […]


Նոյեմբեր 28, 2009թ. 11:24

Oրեր առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մինչ Վրաստանի դեսպանատուն ձգվեց Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ բողոքի երթը: Երթի նախաձեռնության ու նաև արդյունքների մասին   տեղեկատվություն ստանալու նպատակով  ArmAr.am –ի լրագրողը զրուցեց բողոքի երթի կազմակերպիչ ու առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ: -Տեր Հակոբ,  Վրաստանի հակահայկական քաղաքականությունը` հայկական լեզվի, մշակույթի,  եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունները նորություն չեն: Պարզապես […]


Նոյեմբեր 28, 2009թ. 10:35

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչությունից հայտնում են, որ երեկ` նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը դիմել են փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:


Նոյեմբեր 28, 2009թ. 10:15

Ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունից» հետո մասնագիտական շրջանակներում լայն տարածում գտավ ամերիկացի Ջին Շարփի անունը, որը ԱՄՆ-ում առաջիններից մեկն էր, որ ստեղծեց  «Առանց բռնության հակամարտությունների» միջազգային կենտրոն»[1]՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտը[2]: Հետագայում «առանց բռնության հակամարտություն» բառակապակցությունը դարձավ եվրաատլանտյան քաղաքականության շահերի ճանապարհին հանդիպած կառավարությունների իշխանափոխության մեթոդոլոգիայի բնորոշիչը: Ստորև համառոտ կներկայացնենք Ջին Շարփի ինստիտուտի գործունեության բնույթը, ինչը կօգնի հասկանալ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 09:00

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 10-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ հերթական համագումարը։ Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ համագումարում որոշում կկայացվի ընդլայնել 12 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմինը, որը կհամալրեն նաև քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանը: Հիշեցնենեք, որ վարչապետը վերջերս է դարձել […]