2008 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ռուսական լրատվամիոցներին ինքը` Մեդվեդևը, պայմանագիրը ենթադրում է եվրոատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնակա դաշտի ստեղծում, որպեսզի վերջնականորեն վերացվեն «սառը պատերազմի» հետքերը: Այդ նպատակին հասնելու համար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը […]
30 Նոյեմբեր 2009
Այսօր առավոտից արտերկրի լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական մամուլին, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարական է տվել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ArmAr.am-ին տեղեկացրին, որ տարածված այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ցավալին այն է, որ չճշտված տեղեկություններ տարածելով՝ մեր գործընկերներից շատերը հարևան երկրների, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների համար Հայաստանի շուրջ ասեկոսեներ տարածելու լայն […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ թեև եվրաանդամակցության բանակցության գործընթացն Անկարայի համար ռազմավարական նախապատվություն է, սակայն դա չի նշանակում, որ անտեսվելու են Մերձավոր Արևելքը, Ասիան և Աֆրիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը: Panorama.am կայքը թարգմանաբար ներկայացնում է Դավութօղլու հարցազրույցը: Նկատենք, որ պարբերականը Դավութօղլուն […]
Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ: Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ` «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ […]
Իրանը պատրաստվում է կառուցել ուրանի հարստացման 10 նոր գործարան: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ Իսլամական Հանրապետության կառավարությունն արդեն համապատասխան մարմիններին հրահանգ է ուղղել` 5 գործարանների կառուցման աշխատանքները սկսելու վերաբերյալ: Մյուս 5 գործարանների հետ կապված աշխատանքները նախատեսված է սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պետք է արդյունահանի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է մեկնել Աթենք` մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին: Դավութօղլուն հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ է վարելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Հետաքրքիրն այն է, որ Դավութօղլուն Աթենք ուղևորվելուց առաջ հարկ է համարել հրապարակավ հայտարարել, թե հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ–թուրքական արձանագրությունները չեն հակասում Ադրբեջանի շահերին, և որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, […]
Այսօր առավոտյան ժամը 6-ի շրջակայքում պայթյուն է արձանագրվել «Տյումեն-Բաքու» մարդատար գնացքի ճանապարհին։ Վթարված ռելսերի վրայով գնացքը մոտ 150 մետր առաջ է գնացել և կանգ առել։ Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։ ArmAr.am
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնում է Հունաստան: Այցի նպատակն է մասնակցել` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին: Նախարարների խորհրդի շրջանակներում նախարար Նալբանդյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: ArmAr.am
Թուրքիայի կենտրոնական իշխանությունների և Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի միջև հարաբերություններն օր օրի լարվում են: Այնտեղ բնակվող քրդերը, որոնց թվակաքանակը մոտենում է 20 միլիոնի, պահանջում են ինքնավարություն, որի համար պայքարում բավական լուրջ հաջողությունների են արդեն հասել: Տարածված լրատվության համաձայն, Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել քրդաբնակ նահանգներում քաղաքների և բնակավայրերի տեղանունները գրել նաև քրդերենով: Այդ նախաձեռնության […]




