23 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 23, 2009թ. 17:34

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը տեղեկացել էր, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում դեկտեմբերի 3-ին ստեղծվել է բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական նոր խումբ: Բիրտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, խումբը ստեղծվել է բարոնուհի Սիմոնսի և վիկոնտ Դեսմոնդ Ուեւերլիի ջանքերով. վերջինս եղել է բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամ: Հիշեցնենք, որ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը հայտարարություն էր տարածել վերոնշյալ  խմբի ստեղծման ուղղությամբ, և իր մտահոգությունը հայտնել, նկատի […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 17:12

Վրաստանի իշխանությունների շրջանում իրարանցում է սկսվել։ Պատճառն այն է, որ Աբխազիայի նորընտիր նախագահ Սերգեյ Բագապշը նախատեսում է այցելել Թուրքիա։ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է միջոցներ ձեռնարկել «ինքնակոչներին» պատժելու և «ինքնագլուխ» քայլերից հետ պահելու համար։ Այդ միջոցներից ամենաճիշտը նրանք համարում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը՝ նրանց մեղադրելով ռազմական մի շարք հանցագործությունների […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 17:09

Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «Արմարի» լրագրողին իր տեսակետն է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: -Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, շնորհիվ հայաստանյան նախաձեռնությունների, այս տարի ընթացք ստացավ: Ստորագրված արձանագրությունները կարող են հիմք ծառայել երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորման համար: Դա մեզ հնարավորություն կտա ապահովել երրորդ ելքը դեպի մեծ աշխարհ: Հայ-թուրքական հարաբերությունների […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 16:44

Հանրապետության նախագահն այսօր աշխատանքային այցով մեկնել է երկրի հյուսիսային շրջաններ: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի դեռևս կառուցման ընթացքի մեջ գտնվող «Նոր թաղամաս»-ի շինհրապարակում` ծանոթանալու կատարվող աշխատանքներին: Ի դեպ, նախատեսվում է, որ արդեն 2010-ի ապրիլին այստեղ բնակության համար պատրաստ կլինի 220 շենք: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավել քան 7 միլիոն դրամ: Քաղաքում […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 16:22

Ադրբեջանի նախագահը, չնայած իր երկիրը  հայտարարում է տարածաշրջանում տնտեսապես ամենահզորը,  իրականում, սակայն, Ադրբեջանում բնակչությունը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում: Երկրում մեծ չափերի հասնող ինքնասպանությունները նաև պայմանավորված են վատ ապրելակերպով ու մարդկանց ստորացված վիճակով: Դեկտեմբերի 21-ին Ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը գտնվել է թե’ սոցիալական, թե’ […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 16:02

Թուրքական «Հուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Սակայն մեր եվրոպական գործընկերներին զգուշացրել ենք, որ այդ գործընթացը կախված է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից: Նրա խոսքերով` ոչ ոք չի ցանկանում վերադառնալ մինչ արձանագրությունների ստորագրումը եղած ժամանակները, նման սցենարը ոչ մի կողմին օգուտ չի բերի: […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 15:58

Դեկտեմբեր 20-ին բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Լորդերի պալատում ստեղծվել է բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական խումբ, եւ մտահոգություն է հայտնում այդ խմբի հետագա գործունեության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ օրը»: Հաղորդագրության մեջ ասվում է. «Դեկտեմբերի 3-ին բրիտանա–ղարաբաղյան խորհրդարանական նոր խումբ է ստեղծվել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Այն ստեղծվել է վիկոնտ Դեսմոնդ […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 15:28

Ադրբեջանը վերջին շրջանում ավելի է մոտեցել իր ակունքներին և ավելի հաճախ է բնազդային իր հակումներն ի ցույց դնում աշխարհին։ Հիմա սրանց հիմնական նպատակն այն է, որ ապացուցեն, թե Ղարաբաղը «պատմական» Ադրբեջանի տարածք է, որ բնակիչներն էլ «զտարյուն» ադրբեջանցիներ են։ Սակայն հերթական կեղծարարության ճանապարհին չեն էլ փորձում մտածել, որ այս ամենն անելուց առաջ նախ պետք է […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 15:06

Այս օրերին, երբ համայն հայության շուրթերին է հայ-թուրքական հարաբերւթյուների կարգավորման  խնդիրը, հասարակության լայն շրջանակների դատին է հանձնվում Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողվուրդ, երկու հեռու հարևան» վերնագրվ գիրքը: Այն թուրքերեն լույս է տեսել 2008թ. խմբագրապետի ողբերգական մահվանից 1.5 տարի անց: Այստեղ արտահայտված են հեղինակի անձնական կարծիքը, պատկերացումը, մտորումները հայ -թուրքական հարաբերություննների վերաբերյալ: Հեղինակը ներկայացնւմ է Թուրքիայի, […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 14:53

Դեկտեմբերի 17-ին ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդումը ցնցող բացահայտումներ էր տարածել Թուրքիայում հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարման մասին: Հունական ուղղափառ եկեղեցու (նստավայրը՝ Ստամբուլ) տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը համարձակորեն քննադատել էր թուրքական կառավարությանը՝ իր հետ որպես ՚երկրորդ կարգի քաղաքացու վարվելու համար: Նա բացատրել էր, որ իրեն զգացել էր որպես «խաչված»: Թերևս առաջին անգամ է, որ ամերիկյան հեղինակավոր […]