28 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 28, 2009թ. 12:45

Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը, որի հեղինակային խմբի ղեկավարը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանն է: Խոսելով մասնավորապես Ավարայրի ճակատամարտի մասին` նա նախ ներկայացրեց Խորհրդային Միության կողմից տարիներ շարունակ վարված քաղաքականությունը. «Ըստ խորհրդային գաղափարախոսության, մարտադաշտում հայը, որպես կանոն, պետք է պարտվեր, իսկ ռազմականից բացի մնացած բացատրությունները […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 12:00

Իսրայելի կառավարությունը վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է Սիրիայի հետ բանակցել ոչ թե միջնորդավորված ձևաչափով, այլ` ուղղակիորեն: Այսպիսի հայտարարությամբ Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել Երուսաղեմում Իսրայելի դեսպանների հետ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 11:15

2009-ի սեպտեմբերին կառավարության որոշմամբ ստեղծվեց հուշարձանների վերականգման կենտրոնը, որն արդեն 2010թ. փետրվար- մարտ ամիսներին կաշխատի լրիվ բեռնվածությամբ: Նորաստեղծ կենտրոնի աշխատանքներին է ծանոթացնում «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: -Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը: – Այդպիսի մի կազմակերպություն կար խորհրդային տարիներին. այն գործում էր նախարարների խորհրդին առընթեր: Կոմիտեն»  ուներ հուշարձանների  […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 10:45

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Աթենք/: ArmAr.am


Դեկտեմբեր 28, 2009թ. 10:00

Բաց Նամակ ՀՀ նախագահ  Ս. Սարգսյանին ՆՍՕՏՏ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին Մեծարգո  պարոն նախագահ  եվ  Գերաշնորհ Հոգեվոր  Առաջնորդ,  դիմում ենք Ձեզ, քանզի այլեվս չենք կարող լռել  հեռուստաընկերությունների կողմից ազգային արժեքները ոտնահարելու մասին: Պարոն Նախագահ, դեռ մի  քանի ամիս չի անցել այն օրից, երբ դուք նախագահի համար օրինակելի կերպար մատնանշեցիք ՀԱՅ ազգի հերոս Վարդան Մամիկոնյանին` […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 09:30

Իրանական ընդդիմության ղեկավարները հայտարարում են, որ այսօր ևս շարունակելու են ցույցերը: Տեղեկացնենք, որ արդեն երրորդ օրն է ինչ Թեհրանի փողոցներում շարունակվում են լայնամասշտաբ բողոքի գործողությունները: Դրանք ոչ միայն կազմակերպվում են  Թեհրանում, այլև երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ընդդիմության պահանջն է` Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի   և երկրի նախագահ . Ահմադինեժադի  հրաժարականները. Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, […]